Այս հավելվածը ցուցադրում է հայկական լրատվական կայքերի վստահելիության ցուցանիշը

Ամսաթիվ

Google Chrome դիտարկչի համար ստեղծվել է Octonews - News Trust Score հավելված, որը ցուցադրում է հայկական լրատվական կայքերի վստահելիության ցուցանիշները: Այս հավելվածը տեղադրելուց և հայկական լրատվական կայք այցելելուց հետո դիտարկչի վերևի հատվածում ցուցադրվում է 2 գնահատական: 


Առաջինը կոչվում է վստահելիության գնահատական և ցուցադրում է անկախ փորձագետների ու մասնագետների կողմից տրված գնահատականը, իսկ երկրորդ ցուցանիշը կոչվում է օգտատերերի գնահատական: Այս ցուցանիշը կազմվում է օգտատերերի գնահատականի հիման վրա: 



Դուք նույնպես կարող եք մասնակցել այս գնահատականի ձևավորմանը: Անհրաժեշտ է սեղմել հավելվածի նշանի ու Գնահատել կոճակի վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն