Ներկայացվեց ծալվող էկրանով Motorola RAZR սմարթֆոնը

Ամսաթիվ

Motorola ընկերությունը ներկայացրեց երկար սպասված RAZR սմարթֆոնը, որն ունի 6.2 դյույմանոց ծալվող էկրան (2142×876): Փակված վիճակում սմարթֆոնն առջևի մասում ունի լրացուցիչ 2.7 դյույմանոց էկրան, որով հնարավոր է կատարել բազմաթիվ գործողություններ:


RAZR սմարթֆոնում տեղադրված է Snapdragon 710 պրոցեսոր, 6ԳԲ օպերատիվ և 128ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնի մարտկոցը 2510 մԱ/ժ է, որը լիցքավորվում է USB Type-C պորտով: 


RAZR սմարթֆոնի առջևի տեսախցիկը 5 ՄՊ է, իսկ հետևինը՝ 16ՄՊ: Սմարթֆոնն ունի նաև մատնահետքի սկաներ: Սմարթֆոնի կորպուսը պատրաստված է ամուր մետաղից և Gorilla Glass ապակուց:


Նոր RAZR սմարթֆոնի վրա տեղադրված էն Android 9 օպերացիոն համակարգ: Այս սմարթֆոնը կվաճառվի 1500 դոլարով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն