Vochi հավելվածով կարող եք տեսանյութից ընտրել օբյեկտը և դրա վրա կիրառել վիդեոէֆֆեկտներ


Բելառուսական Vochi ստարթափը ստեղծել է համանուն հավելված, որը թույլ է տալիս հեշտությամբ նշել տեսանյութի վրա գտնվող օբյեկտները և դրանց վրա վայկյանների ընթացքում կիրառել տարբեր վիդեոէֆֆեկտներ: 



Հավելվածի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մեկ հպումով այն մեքենայական ուսուցման շնորհիվ ճանաչում է օբյեկտի եզրագծերը և առանձնացված օբյեկտի վրա կիրառում է էֆֆեկտները: 



Տվյալ պահին հավելվածը հասանելի է միայն iOS-ի համար, իսկ մոտ ապագայում հասանելի կլինի նաև Android-ի համար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն