Xiaomi-ն ներկայացրեց իր առաջին լիարժեք սմարթ ժամացույցը, որն ունի նաև eSim

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը ներկայացրեց Mi Watch սմարթ ժամացույցը, որը մրցակցելու է Apple Watch-ի հետ: Նշեմ, որ այս ժամացույցը արտաքնապես շատ նման է Apple Watch-ին, իսկ ֆունկցիոնալ առումով զգալի տարբերվում է Xiaomi-ի նախորդ սմարթ ժամացույցներից:


Xiaomi Mi Watch-ի 1.75 դյույմանոց (326 PPI) AMOLED էկրանը ծածկված է սապֆիրի ապակով, կորպուսը այլումինից է, իսկ հետևի մասը՝ մետաղից: Ժամացույցը ղեկավարվում է աջ կողմում տեղադրված ֆիզիկական կոճակի միջոցով, որի ներքևում տեղադրված է միկրոֆոնը: Բնականաբար ժամացույցի սենսորները տեղադրված են հետևի հատվածում:

Xiaomi Mi Watch սմարֆոնում ներդրված է 4G մոդուլ, որը թույլ է տալիս զանգեր կատարել և ինտերնետ մտնել: Mi Watch ժամացույցի գլխավոր առավելություններից մեկը դա մարտկոցի ծավալն է՝ 570 մԱ/ժ, ինչը զգալի ավել է մրցակիցներից: Մի լիցքավորումը հերիքում է 36 ժամ օգտագործման համար: 


Mi Watch ժամացույցները պաշտպանված են ջրից և փոշուց: Xiaomi Mi Watch ժամացույցն ունի նաև NFC և Wi-Fi մոդուլներ:


Xiaomi Mi Watch ժամացույցներն աշխատում են Google-ի կողմից ստեղծված Wear OS օպերացիոն համակարգով, որը Xiaomi-ի կողմից մոդիֆիկացվել է և ավելացվել են ֆիրմային ծրագրեր, ցիֆերբլատներ և XiaoAI ձայնային օգնականը: 


Հասանելի է նաև հավելվածների խանութ, որտեղից կարող եք ներբեռնել տարբեր հավելվածներ այս ժամացույցի համար (WeChat, Keep և այլն): Չինաստանում Mi Watch ժամացույցները կվաճառվեն 185 դոլարով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն