Անդրոիդի օգտատերերն արդեն կարող են զանգեր ընդունել Windows 10-ի վրա


Microsoft ընկերությունը թարմացրել է Your Phone հավելվածը, որը թույլ է տալիս սինխրոնիզացնել Անդրոիդով աշխատող բջջային հեռախոսի պարունակությունը Windows 10-ի հետ: 



Այս հավելվածով Windows 10-ի օգտատերերը կարող են տեսնել իրենց սմարթֆոնի լուսանկարները, SMS-ները, կոնտակտները,  զանգերի պատմությունը, ծանուցումները և նույնիսկ արտապատկերել իրենց հեռախոսի էկրանը Windows 10-ի մեջ (աշխատում է միայն որոշ մոդելների համար): 


Your Phone թարմացված հավելվածով օգտատերերը կարող են նաև զանգեր ընդունել և զանգել Windows 10-ով: Դրա համար պետք է սմարթֆոնի մեջ տեղադրել Your Phone Companion հավելվածը և այն Bluetooth-ով կապել համակարգչի հետ: 




Your Phone  հավելվածն ավտոմատ տեղադրվում է Windows 10 օպերացիոն համակարգի վերջին տարբերակների մեջ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն