Microsoft-ը ներկայացրեց PlayStation 5-ի մցրակցին՝ Xbox Series X կոնսոլը

Ամսաթիվ

Microsoft ընկերությունը ներկայացրեց հաջորդ սերնդի իր խաղային կոնսոլը, որը ստացել է Xbox Series X անվանումը: Հիշեցնեմ, որ մինչ այժմ այս կոնսոլը հայտնի էր Xbox Project Scarlett կոդային անունով: Ինչպես PlayStation 5-ը, այնպես էլ այս կոնսոլը թողարկվելու է 2020 թվականի վերջում:


Նոր Xbox կոնսոլն իր արտաքին տեսքով զգալի տարբերվում է նախորդ մոդելներից: Այս կոնսոլը հնարավոր է տեղադրել ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց դիրքում: 


Սարքի հեղինակները հավաստիացնում են, որ այն Xbox One X-ից մի քանի անգամ արագ աշխատելով հանդերձ ավելի անաղմուկ է: Microsoft-ը առայժմ չի ցանկանում մանրամասն ներկայացնել սարքի տեխնիկական բնութագրերը:



Բացի Xbox Series X կոնսոլից, Microsoft-ը ներկայացրեց նաև հաջորդ սերնդի գեյմփադը, որի վրա կատարվել են մի քանի փոքր փոփոխություններ: Այս գեյմփադի վրա ավելացել է նոր share կոճակ, որը հեշտացնում է սքրինշոթերի և վիդեո ձայնագրությունների գործընթացը: 


Այս գեյմփադը հնարավոր է նաև միացնել նախորդ սերնդի կոնսոլներին և Windows 10-ով աշխատող համակարգիչներին: Xbox Series X կոնսոլով հնարավոր կլինի խաղալ նաև նախորդ կոնսոլների համար արտադրված խաղերը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն