Ստեղծվել է էլեկտրական ռոբոտ ձի, որին հնարավոր է հեծնել

Ամսաթիվ

Չինական Xpeng Motors ընկերությունը արտադրել է ռոբոտ ձի, որին հնարավոր է հեծնել: Ընկերությունը նշում է, որ սա առաջին նմանատիպ ռոբոտն է: Գովազդային նյութերից երևում է, որ այս ռոբոտը նախատեսված է նախևառաջ երեխաների համար:

Ռոբոտը կարողանում է արտահայտել էմոցիաներ, ինչպես նաև արձագանքում է հպումներին և ձայնային հրամաններին: 

Ռոբոտը հագեցած է տեսախցիկներով և Lidar սենսորներով, ինչը թույլ է տալիս ավտոնոմ ռեժիմում տեղաշարժվել տարածության մեջ: 

Ռոբոտը կարող է նաև ավտոնոմ ռեժիմում առարկաներ տեղափոխել մեջքին տեղադրված հատուկ արկղի միջոցով: 

Մարտկոցը լիցքաթափվելուց հետո ռոբոտն ավտոմատ գնում է նստում է լիցքավորման կայանի վրա: 

Գնի և ժամկետների մասին առայժմ տեղեկություն չկա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն