Ինչպես Windows 10-ում կամ 11-ում տեղադրել օրվա ժամից կախված դինամիկ էկրանի նկարներ

Ամսաթիվ

Ինչպես գիտեք MacOs-ում կա մի գործառույթ, որը փոխում է էկրանի լուսանկարը օրվա ժամից կախված: Ծրագրավորողներն այս գործառույթը ներդրել են Windows 10-ի կամ Windows 11-ի WinDynamicDesktop հավելվածի մեջ: Այս հավելվածն իր մեջ ունի նկարների մեծ գրադարան: 

Հնարավորություն կա նաև ինտերնետից ներբեռնել այլ դինամիկ լուսանկարներ և տեղադրել ծրագրի մեջ: 

Ծրագրի կարգավորումներում կարող եք ինքներդ նշել արևածագի և մայրամուտի ժամերը, կամ թույլ տալ, որպեսզի ծրագիրն ավտոմատ որոշի: Ծրագրի բաց կոդը տեղադրված է GitHub-ում: Նոր լուսանկարներ կարող եք ներբեռնել այստեղից: Դինամիկ լուսանկարներն հիմնականում անվճար են:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն