Mercedes-Benz VISION AVTR ավտոմեքենան հնարավոր է կառավարել մտքով

Ամսաթիվ

2020թ. հունվարին  Mercedes-Benz ընկերությունը ներկայացրեց VISION AVTR մեքենայի կոնցեպտը, որը ստեղծվել է ոգեշնչվելով Avatar ֆիլմից: 

IAA Mobility 2021 ցուցահանդեսի ժամանակ Mercedes-ը հայտնեց, որ մեքենան հնարավոր կլինի կառավարել BCI սարքով: Այս սարքը նախատեսված է մարդու միտքը մեքենայի համակարգի հետ կապելու համար: Սարքը տեղադրվում է վարորդի ծոծրակին և մոտ մեկ րոպե կատարվում է սինխրոնիզացում: 

Կապը հաստատելուց հետո մեքենայի համակարգը կարողանում է կարդալ վարորդի ուղեղի ակտիվությունը և կատարել գործողություններ, որոնց վրա մտովի կենտրոնանում է վարորդը:

Օրինակ այս սարքով վարորդը կարող եք կառավարել մեքենայի մուլտիմեդիան, GPS-ով գծել մարշրուտը կամ ընտրել մեքենայի կայանման վայրը: Այս ամենը հնարավոր է անել առանց հպման և ձայնային հրամանների: 

Այս սարքը ապագայում կարող է հատկապես օգնել սահմանափակ հնարավորություններով վարորդներին:

Mercedes-Benz VISION AVTR ավտոմեքենան  ունի ֆուտուրիստական դիզայն և կազմված է վերամշակված նյութերից: Մեքենայի սրահի կաշին արհեստական է: Մեքենան ունի 350 ԿՎտ հզորությամբ էլեկտրական շարժիչ: Մեկ լիցքավորումով մեքենան գնում է 700 կմ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն