Google-ի նոր տեխնոլոգիան թույլ է տալիս մեծացնել նկարները 16 անգամ և պահպանել որակը

Ամսաթիվ

Google ստեղծել է նոր տեխնոլոգիա, որով հնարավոր է մեծացնել լուսանկարի չափսը 16 անգամ և պահպանել որակը: Google-ն օգտագործում է երկու նոր ալգորիթմներ՝ SR3 և CDM: 


Առաջինի դեպքում փոքր չափսերով նկարի վրա «աղմուկ» ավելացնելով աստիճանաբար մեծանում է: Վերջում լուսանկարի վրայից ջնջվում է «աղմուկը»: 


Այս ալգորիթմն ավելի լավ աշխատում է դիմանկարները և բնության նկարները մեծացնելու դեպքում: Նշվում է, որ այս ալգորիթմի արդյունավետությունը զգալի շատ է մինչ այժմ գոյություն ունեցող PULSE և FSRGAN ալգորիթմներից:


Իսկ ահա երկրորդ ալգորիթմը հիմնված է մեքենայական ուսուցման հիման վրա: Այս ալգորիթմը «սովորել է» միլիոնավոր լուսանկարներ անալիզ անելով:


Առայժմ հայտնի չի, թե որտեղ է Google-ը նախատեսում կիրառել այս նոր տեխնոլոգիան:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն