Google ընկերությունը ներկայացրեց իր առաջին Pixel Fold ծալվող սմարթֆոնը

Ամսաթիվ

Google I/O 2023 միջոցառման շրջանակներում ներկայացվեց ծալվող էկրանով Pixel Fold սմարթֆոնը: Միջոցառման ժամանակ ցուցադրվեցին արտաքին և ներքին էկրանների միջը սահուն անցումը, միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու հնարավորությունները (multitasking), բացված հավելվածից ու էկրանների անկյունից կախված  ինֆորմացիա ցուցադրելու հնարավորությունը (օրինակ YouTube-ի դեպքում վիդեոն ցուցադրվում է մի էկրանին, իսկ կառավարող կոճակները՝ մյուս), տեսախցիկի ռեժիմում տարբեր էկրանների անցումը և այլն:



Pixel Fold սմարթֆոնն արտաքնապես նման է Pixel 7 սմարթֆնոներին: Սմարֆոնը կորպուսը պատրաստված է ապակուց ու ալյումինից: Սմարթֆոնի ներքին էկրանը բացված վիճակում 7.6 դյույմ է (6:5, 2208×1840, 380 ppi, OLED, 120 Հց, 1450 նիտ), իսկ արտաքին էկրանը՝ 5.8 դյույմ (17,4:9, 2092×1080 (408 ppi), OLED, 120 Հց, 1550 նիտ):

Pixel Fold սմարթֆոնն աշխատում է Pixel 7 սմարթֆոնների Google Tensor G2 պրոցեսորով: Օպերատիվ հիշողությունը 12 ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը՝ 256/512 ԳԲ: 

Սմարթֆոնի տեսախցիկների մոդուլներն են՝ 48 ՄՊ հիմնական, 10.8 ՄՊ տելեֆոտո (5x օպտիկական զում), 10.8 ՄՊ լայնանկյուն: Սմարթֆոնի արտաքին էկրանի վրա տեղադրված է 9.5 ՄՊ առջևի տեսախցիկ, իսկ ներքին էկրանի վրա՝ 8 ՄՊ: Սմարթֆոնի մարտկոցը 4821 մԱժ է, որը լարով լիցքավորվում է 30 Վտ հզորությամբ: Առկա է նաև անլար լիցքավորման տարբերակ:

Google Pixel Fold սմարթֆոնների 256ԳԲ մոդելն արժի 1799 դոլար, իսկ 512 ԳԲ տարբերակը՝ 1919 դոլար: Սմարթֆոնների նախապատվերն արդեն հասանելի է պաշտոնական կայքում: Pixel Fold-ը պատվիրելու դեպքում Google-ը նվիրում է նաև Pixel Watch սմարթ ժամացույց (400$):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն