WhatsApp-ում հայտնվել են գաղտնաբառով կամ մատնահետքով (դեմքով) պաշտպանված չաթեր
Ամսաթիվ
Meta-ին պատկանող WhatsApp ծառայությունում հայտնվել է չաթերը գաղտնաբառով կամ մատնահետքով «պաշտպանելու հնարավորություն»: Չաթը պաշտպանելու համար պետք է մտնեք չաթի էջ, սեղմեք վերևում գտնվող վերնագրի վրա և բացված էջում ընտրեք chat lock պարամետրը:
Այս նոր գործառույթն ակտիվացնելուց հետո ընտրված չաթերը կհայտնվեն առանձին թղթապանակի մեջ, որը բացվում է միայն մանտահետքի (դեմքի) սկանավորմամբ կամ գաղնտաբառով: Այս թղթապանակում առկա չաթերի ծանուցումներում չեն ցուցադրվելու ուղարկողի անունն ու պարունակությունը: