iRecorder Անդրոիդ հավելվածը միկրոֆոնով գաղտնի ձայնագրում է խոսակցությունը և ուղարկում իր սերվերներին
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgP0JSTscfXLdKB7eFHxgYDgoIdFgxXimOouXUJmP5v81I92icxUYgJ_ik2g88VpGDv0CBYpLCIrxnSEZeC5DjecJAGMHaejma26rXRzhMIA-rKhruOvAY98A-tE02rO_sasf5ys-CqixLDJ4vtlnrLrOx42E-pkGzBicERPWd08GllC8ukfqoR2S05HA/w640-h464/irecorder-screen-recorder.webp)
ESET ընկերությունը պարզել է, որ Անդրոիդի համար նախատեսված iRecorder կոչվող հավելվածը միկրոֆոնի միջոցով գաղտնի ձայնագրում է խոսակցությունը: Google ընկերությունն արդեն ջնջել է iRecorder հավելվածը Google Play-ից: Ձայնագրումից բացի այս հավելվածը նաև սմարթֆոնի մեջ առկա մուլտիմեդիա ֆայլերն ու փաստաթղթերը ուղարկում էր իր սերվերներին: Google Play-ից ջնջելուց առաջ այս հավելվածն ուներ 50 000 ներբեռնում: Նշեմ, որ Google Play-ից ջնջելուց հետո օգտատերերը կարող են շարունակել օգտվել արդեն ներբեռնված այս հավելվածից և շարունակել խոցելի մնալ: