Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Թողարկվեց Android 9 Pie օպերացիոն համակարգը

Թողարկվեց Android 9 Pie օպերացիոն համակարգը

Google ընկերությունը վերջապես թողարկեց Android 9 Pie օպերացիոն համակարգը, որտեղ հայտնված որոշ փոփոխությունների մասին կարող եք կարդալ Google-ի բլոգում և Արմբլոգի նախորդ գրառումներից մեկում: Այս նոր օպերացիոն համակարգն արդեն հասանելի է Google Pixel և Essential սմարթֆոնների համար: 

Մոտ ապագայում այս համակարգը հասանելի կդառնա Xiaomi Mi Mix 2S, Xperia XZ2, OnePlus 6, Nokia 7 Plus, Oppo R15 Pro, Vivo X21 սմարթֆոնների համար: Մնացած սմարթֆոնների ժամկետների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Կարդալ ավելին
Chromebook-ի նոր գովազդում Google-ը ծաղրում է Windows-ին և macOS-ին

Chromebook-ի նոր գովազդում Google-ը ծաղրում է Windows-ին և macOS-ին


Google ընկերությունը նոր գովազդային հոլովակ է թողարկել, որտեղ ցուցադրվում է Chromebook սարքերի առավելությունը Windows-ով և macOS-ով աշխատող սարքերի նկատմամբ: Գովազդի սկզբում ցուցադրվում են Windows-ի և macOS-ի անցանկալի պատուհանները, որոնք ցուցադրվում են ծրագրային սխալների, թարմացումների կամ վիրուսների հետևանքով: Այնուհետև ցուցադրվում է Chromebook-ը, որն ավելի արագ է, պաշտպանված է վիրուսներից և ունի երկարակյաց մարտկոց: Հանուն արդարության նշեմ, որ գովազդում ցուցադրված Windows-ի և macOS-ի թերությունները հազվադեպ են հանդիպում վերջին տարբերակներում: Կարելի է ասել, որ Chromebook-ը համեմատվում է հին օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի հետ:

Կարդալ ավելին
Անվճար ներբեռնեք հայկական «Նիկոլո», «Բոքոնիկ», «ՆորՏառ», «Գրքալիր» և «Երևանյան» տառատեսակները

Անվճար ներբեռնեք հայկական «Նիկոլո», «Բոքոնիկ», «ՆորՏառ», «Գրքալիր» և «Երևանյան» տառատեսակները


RenderForest-ը տեսանյութերի ստեղծման առցանց հարթակ է, որը թույլ է տալիս մի քանի րոպեում պատրաստել հեռարձակման որակի ստանդարտներին համարժեք տեսանյութեր: Renderforest-ում տեսանյութեր պատրաստելն անվճար է, սակայն ստեղծված տեսանյութերը բարձր որակով ներբեռնելու համար պետք է վճարել: Վերջերս RenderForest-ն անվճար հասանելի է դարձրել 5 հայկական տառատեսակներ, որոնք հնարավոր է ներբեռնել և տեղադրել համակարգչի մեջ:

Կարդալ ավելին
ԱՄՆ-ում ծնողները «կրկնուսույցներ» են վարձում, որպեսզի երեխաներին սովորեցնեն Fortnite խաղալ

ԱՄՆ-ում ծնողները «կրկնուսույցներ» են վարձում, որպեսզի երեխաներին սովորեցնեն Fortnite խաղալ


Fortnite խաղը բավականին տարածված է ամբողջ աշխարհում՝ ավելի քան 125 միլիոն խաղացող: ԱՄՆ-ում վերջերս հաճախակի են դարձել դեպքերը, երբ ծնողները ժամավճարով վարձում են մասնագետների, ովքեր երեխաներին կսովորեցնեն ավելի լավ խաղալ Fortnite խաղը: Gamer Sensei և Bidvine կայքերում նախորդ 4 ամիսների ընթացքում վարձվել են ավելի քան 1400 Fortnite խաղի մարզիչներ: Ծնողները հիմնականում վարձում են մարզիչների, որպեսզի իրենց երեխաները հասակակիցների և ընկերների շրջապատում ավելի լավ խաղան և ավելի լավ արդյունք ցուցադրեն Fortnite-ում: Fortnite-ի կրկնուսույցները մեկ ժամ պարապելու համար ստանում են 15-20 դոլար:
Կարդալ ավելին
Apple-ի շուկայական կապիտալիզացիան գերազանցեց մեկ տրիլիոն դոլարը

Apple-ի շուկայական կապիտալիզացիան գերազանցեց մեկ տրիլիոն դոլարը


2018թ. օգոստոսի 2-ին Nasdaq արժույթի միջազգային բիրժայում Apple-ի բաժնետոմսի արժեքը կազմել է 207 դոլար, ինչի շնորհիվ Apple ընկերությունը դարձավ առաջին Ամերիկյան ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցեց մեկ տրիլիոն դոլարը: 



Սա պատմության մեջ երկրորդ նմանատիպ արդյունքն է. 2007թ. 1 տրիլիոնի շեմը հաջողվել էր հաղթահարել չինական PetroChina նավթային ընկերությանը: Այս գրառումը գրելու պահին Apple-ի բաժնետոմսի արժեքը կազմում է 207.39 դոլար:



Կարդալ ավելին
Facebook-ի ու Instagram-ի հավելվածներում արդեն ցուցադրվում է, թե ինչքան ժամանակ եք ծախսում

Facebook-ի ու Instagram-ի հավելվածներում արդեն ցուցադրվում է, թե ինչքան ժամանակ եք ծախսում


Facebook-ի ու Instagram-ի հավելվածներում հայտնվել է նոր ենթաբաժին, որտեղ կարող եք տեսնել, թե օրական ինչքան ժամանակ եք անցկացնում այս ցանցերում: Հնարավորություն կա նաև նշված ժամանակը լրանալուց հետո ստանած ծանուցում, որ սոցցանցերից հանգստանալու ժամանակն է :)

Ավելացել է նաև ժամանակավորապես անջատել Facebook և Instagram հավելվածների ծանուցումները: Facebook-ում այս նոր բաժինը տեսնելու համար պետք է բացեք կարգավորումներում հայտնված նոր «Your Time on Facebook» ենթաբաժինը, իսկ Instagram-ում՝ «Your Activity»: Եթե Ձեր թարմացված հավելածներում այս բաժինները բացակայում են, ապա շատ շուտով կհայտնվեն:


Հիշեցնեմ, որ iOS 12-ի մեջ ևս առկա է նմանատիպ գործառույթ, որով հնարավոր է տեսնել, հսկել և սահմանափակել հավելվածների օգտագործումը:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Կարդալ ավելին
Xiaomi-ի քրաուդֆանդինգ հարթակում հայտնվել է «խելացի» աղբամանի նախագիծ

Xiaomi-ի քրաուդֆանդինգ հարթակում հայտնվել է «խելացի» աղբամանի նախագիծ


Xiaomi ընկերությանը պատկանող Youpin քրաուդֆանդինգ հարթակում տեղադրվել է «խելացի» աղբամանի նախագիծ, որն ամտոմատ բացվում է, երբ 0-35 սմ հեռավորության վրա մոտեցող օբյեկտ է հայտնաբերում (օրինակ մարդու ձեռք): Այսինքն կարիք չի լինում թաց կամ կեղտոտ ձեռքով դիպչել աղբամանի կապարիչին: 


«Խելացի» աղբամանի մյուս առանձնահատկությունն այն է, որ կապարիչը հերմետիկ փակվում է և չի թողնում, որպեսզի տհաճ օդը գա: Smart Trash Bin-ը նաև ավտոմատ փաթեթավորում է աղբը, երբ այն լցվում է: Իսկ երբ փաթեթավորված աղբը հանում են աղբամանից, ապա այս աղբամանն ավտոմատ տեղադրում է նոր տոպրակ: Xiaomi-ի նոր «խելացի» աղբամանը վաճառվելու է մոտ 30 դոլարով: Աղբամանի նախագիծն արդեն քրաուդֆանդինգով հավաքել է անհրաժեշտ գումարը:

Կարդալ ավելին
Նախորդ եռամսյակում Apple-ը վաճառել է ավելի քիչ սմարթֆոն, քան Huawei-ը

Նախորդ եռամսյակում Apple-ը վաճառել է ավելի քիչ սմարթֆոն, քան Huawei-ը


IDC ընկերությունը հրապարակել է 2018թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ամենաշատ վաճառված սմարթֆոնների հաշվետվությունը: Ընդհանուր առմամբ 2018թ. երկրորդ եռամսյակում վաճառվել է 342 միլիոն սմարթֆոն, ինչը նախորդ տարվա նույն եռամսյակի հետ համեմատած քիչ է 6.2 միլիոնով: 2018թ. երկրորդ եռամսյակում ամենաշատ սմարթֆոններ վաճառել է Samsung-ը (71.5 միլիոն, շուկայի 20,9%), ինչը նախորդ տարվա երկրորդ եռամսյակից քիչ է 10.4%-ով:


Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Huawei-ը (54.2 միլիոն, շուկայի 15,8%), որի վաճառքի ցուցանիշը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 40.9%-ով: Հիշեցնեմ, որ Huawei-ը թողարկում է ինչպես նույնանուն, այնպես էլ Honor ապրանքանիշի սմարթֆոններ: 2018թ. երկրորդ եռամսյակում Apple ընկերությունը վաճառել է 41.3 միլիոն սմարթֆոն և նահանջել է 3-րդ հորիզոնական: Apple-ը վաճառքով զբաղեցնում է շուկայի 12,1%-ը, ինչը 0.7%-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից:


IDC-ի հաշվետվության 4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցնում են Xiaomi և OPPO ընկերությունները: Նշեմ, որ Xiaomi-ի ցուցանիշը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 48.8%-ով, իսկ OPPO-ինը՝ 5.1%-ով:
Կարդալ ավելին
Ի՞նչ է իրականում թաքնված Xiaomi Mi 8 Explorer Edition-ի թափանցիկ կորպուսի տակ

Ի՞նչ է իրականում թաքնված Xiaomi Mi 8 Explorer Edition-ի թափանցիկ կորպուսի տակ


Օրեր առաջ Չինաստանում մեկնարկեց Xiaomi Mi 8 սմարթֆոնների վաճառքը, որոնց մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ: Xiaomi Mi 8 Explorer Edition-ի ցուցադրումից հայտնի դարձավ, որ այն հետևի հատվածում ունի թափանցիկ կորպուս, որի տակ երևում է սմարթֆոնի պլատան: Ցուցադրումից հետո կարծիքներ հայտնվեցին, որ դա իրականում ոչ թե իրական մասեր են, այլ թղթից ստիկեր: Սակայն համացանցում վերջապես հայտնվեցին իրական լուսանկարներ, որոնցից կարելի է եզրակացնել, որ սա իրականում ոչ ստիկեռ է, ոչ էլ իրական կոմպոնենտներ: 


Սա պարզապես հատուկ այս նպատակով ստեղծված կեղծ պլատա է, որի վրա տեղադրված են կեղծ մասեր: Այստեղ հարց է առաջանում, թե ինչքանով է արդյունավետ հեռախոսի ծանրության և չափսերի հաշվին լրացուցիչ կեղծ կոմպոնենտներ տեղադրել սմարթֆոնի կորպուսի մեջ:
Կարդալ ավելին