Ի՞նչ է իրականում թաքնված Xiaomi Mi 8 Explorer Edition-ի թափանցիկ կորպուսի տակ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh4H1Ql5EfhsQfGNFpNS80ny7pnNbMr5bDfbV5fpvKdQt2fvkXCy577HzaxHvbGoTv_76cQtYc2PtqKM9CuRnq5ltJ9ipPiN369BaL82wXjuVtvCkf8D-wsoSpOQtRNPS_vh-BLcJSFrcKt/s640/xiaomi-mi-8-EE.jpg)
Օրեր առաջ Չինաստանում մեկնարկեց Xiaomi Mi 8 սմարթֆոնների վաճառքը, որոնց մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ: Xiaomi Mi 8 Explorer Edition-ի ցուցադրումից հայտնի դարձավ, որ այն հետևի հատվածում ունի թափանցիկ կորպուս, որի տակ երևում է սմարթֆոնի պլատան: Ցուցադրումից հետո կարծիքներ հայտնվեցին, որ դա իրականում ոչ թե իրական մասեր են, այլ թղթից ստիկեր: Սակայն համացանցում վերջապես հայտնվեցին իրական լուսանկարներ, որոնցից կարելի է եզրակացնել, որ սա իրականում ոչ ստիկեռ է, ոչ էլ իրական կոմպոնենտներ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhorqYO-BxpNH465Oa06_MFkHJJFhayzu7y8yC7MCkDuAvFzKTNMyQXfKyga2tjKsRPQrTv8W13Yu06Y0iexAIWGTKljEmgGwWIZh2Qvjbp34F2DEgNbmyIJF1TyD-_PEVHvJwGEFDidrwD/s640/466e68b27c79053fd72be012ae886480%255B1%255D.jpg)
Սա պարզապես հատուկ այս նպատակով ստեղծված կեղծ պլատա է, որի վրա տեղադրված են կեղծ մասեր: Այստեղ հարց է առաջանում, թե ինչքանով է արդյունավետ հեռախոսի ծանրության և չափսերի հաշվին լրացուցիչ կեղծ կոմպոնենտներ տեղադրել սմարթֆոնի կորպուսի մեջ: