Epic Games-ը համացանցում տեղադրել է Unreal Engine սովորելու անվճար վիդեոդասեր


Epic Games ընկերությունը թողարկել է Unreal Engine Online Learning պլատֆորմը, որտեղ ցանկացած օգտատեր կարող է անվճար ուսումնասիրել Unreal Engine խաղային գրադարանը: Այս օգտակար պլատֆորմում վիդեոդասերը դասակարգված են ըստ 4 բաժինների՝ Game Development, Architecture, Industrial Design և Media and Entertainment: Եթե ցանկանում եք դառնալ համակարգչային խաղեր նախագծող, ապա անպայման նայեք այս վիդեոդասերը: Նշեմ, որ Unreal Engine գրադարանը տարիներ առաջ դարձավ անվճար: Unreal Engine Studio-ն կարող եք ներբեռնել այստեղից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն