Maps.me հավելվածի քարտեզներում հայտնվել են 156 քաղաքների մետրոների սխեմաները

Ամսաթիվ

Maps.me անվճար հավելվածը շարունակում է համալրվել նոր ու օգտակար ֆունկցիաներով: Այս հավելվածի նոր տարբերակներում հասանելի են 156 քաղաքների մետրոների սխեմաները (Երևան քաղաքինը նույնպես կա): Մետրոների սխեմաներից կարելի է օգտվել երկու եղանակով: Նախևառաջ կարելի է միացնել մետրոյի «շերտը» և քարտեզի վրա տեսնել սխեման:


Հնարավոր է նաև նշել նշանակետը և որպես տրանսպորտային միջոց ընտրել մետրոն: Այս դեպքում Maps.me-ն օֆլայն ռեժիմում ճանապարհը կկառուցի մետրոյի կայարաններով:


Maps.me հավելվածն անվճար հասանելի է Android և iOS համակարգերի վրա: Եթե Ձեր սմարթֆոնի մեջ արդեն կա տեղադրված այս հավելվածը և մետրոների սխեմաները չկա, ապա տեղադրեք վերջին տարբերակը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն