HTC-ի եկամուտները մեծ տեմպերով շարունակում են նվազել

Ամսաթիվ

Վերջին ամիսներին HTC ընկերության գործերն այդքան էլ լավ չեն: Բանն այն է, որ այս ընկերության եկամուտները նախորդ ամիսների համեմատ գնալով նվազում են: 2018թ. հուլիսին HTC-ի եկամուտը կազմել է 45,7 միլիոն դոլար, ինչը 37,2%-ով ցածր է հունիս ամսվա ցուցանիշից և 77%-ով ցածր է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից: 


Վերջին 15 տարվա մեջ սա HTC-ի ամենացածր ցուցանիշն է: HTC-ի ակցիաները գները նույնպես մեծ տեմպերով նվազում են: 2018թ. HTC-ն թողարկել է U12 Plus ֆլագմանը, որի տեսախցիկը DxOMark-ի վարկածով զվաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Սակայն ինչ-որ պատճառներով այս սմարթֆոնը մեծ տեմպերով չի վաճառվում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն