Chromebook-ի նոր գովազդում Google-ը ծաղրում է Windows-ին և macOS-ին
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
Google ընկերությունը նոր գովազդային հոլովակ է թողարկել, որտեղ ցուցադրվում է Chromebook սարքերի առավելությունը Windows-ով և macOS-ով աշխատող սարքերի նկատմամբ: Գովազդի սկզբում ցուցադրվում են Windows-ի և macOS-ի անցանկալի պատուհանները, որոնք ցուցադրվում են ծրագրային սխալների, թարմացումների կամ վիրուսների հետևանքով: Այնուհետև ցուցադրվում է Chromebook-ը, որն ավելի արագ է, պաշտպանված է վիրուսներից և ունի երկարակյաց մարտկոց: Հանուն արդարության նշեմ, որ գովազդում ցուցադրված Windows-ի և macOS-ի թերությունները հազվադեպ են հանդիպում վերջին տարբերակներում: Կարելի է ասել, որ Chromebook-ը համեմատվում է հին օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի հետ: