Instagram-ի օգտատերերն արդեն կարող են հայտ ներկայացնել և ստանալ «ստուգված» պրոֆիլի նշանը

Ամսաթիվ

Instagram-ի ցանկացած օգտատեր այժմ կարող է հայտ ներկայացնել և ստանալ «ստուգված» պրոֆիլի նշանը: Պետք է ընդամենը բացել Instagram հավելվածի կարգավորումները և Request verification բաժնում կցել անձնագրի նկարը: Առայժմ պարզ չի, թե ինչ բնութագրերի հիման վրա են հայտերը մերժվելու կամ հաստատվելու:


Instagram-ի մյուս նորույթն այն է, որ կարող եք տեսնել ցանկացած պրոֆիլի մասին ավելի մանրամասն տվյալներ՝ գրանցման ամսաթիվը, երկիրը, տարվա կտրվածքով օգտանվան փոփոխությունները, տեղադրված գովազդները: 


Հնարավոր է նաև տեսնել այն պրոֆիլները, որոնց բաժանորդագրված են տվյալ օգտատիրոջ բաժանորդները:


Instagram-ում ավելացել է նաև կողմնակի հավելվածների միջոցով երկքայլ աուտենտիֆիկացիա կատարելու գործառույթ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն