Facebook-ի ու Instagram-ի հավելվածներում արդեն ցուցադրվում է, թե ինչքան ժամանակ եք ծախսում


Facebook-ի ու Instagram-ի հավելվածներում հայտնվել է նոր ենթաբաժին, որտեղ կարող եք տեսնել, թե օրական ինչքան ժամանակ եք անցկացնում այս ցանցերում: Հնարավորություն կա նաև նշված ժամանակը լրանալուց հետո ստանած ծանուցում, որ սոցցանցերից հանգստանալու ժամանակն է :)

Ավելացել է նաև ժամանակավորապես անջատել Facebook և Instagram հավելվածների ծանուցումները: Facebook-ում այս նոր բաժինը տեսնելու համար պետք է բացեք կարգավորումներում հայտնված նոր «Your Time on Facebook» ենթաբաժինը, իսկ Instagram-ում՝ «Your Activity»: Եթե Ձեր թարմացված հավելածներում այս բաժինները բացակայում են, ապա շատ շուտով կհայտնվեն:


Հիշեցնեմ, որ iOS 12-ի մեջ ևս առկա է նմանատիպ գործառույթ, որով հնարավոր է տեսնել, հսկել և սահմանափակել հավելվածների օգտագործումը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն