Ֆեյսբուքի տեսախցիկի էֆեկտներում հայտնվել է հայտնի «Snake» խաղի երկու ռեժիմ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEibEvEkgmFS1U3p50nUo93fFfSOSpqHTp1jLaHzLf1ejkXcu4iPoVxxa94frjh07BQ9AF3WEVb6Cza58oVhUf-kvupqdzgBBLh0MgDQDkhP1ANcvvAdeSpDMI1cIdW2tvzKY9e9j7o74cQJ/s640/QD.gif)
Ֆեյսբուքի տեսախցիկի էֆեկտներում հայտնվել է Nokia հեռախոսներից հայտնի «Snake» խաղի երկու ռեժիմ, որոնք համալրված է AR լրացված իրականության տարրերով: Առաջինի դեպքում օգտագործվում է սմարթֆոնի հիմնական տեսախցիկն ու շրջակա միջավայրը, որտեղ AR տեխնոլոգիայի միջոցով տեղադրվում է օձն ու խաղի մնացած օբյեկտները:
Երկրորդ ռեժիմը օգտագործում է սմարթֆոնի առջևի տեսախցիկը և օգտատիրոջը դեմքին վիրտուալ տեղադրում է օձի դիմակը: Այս խաղերը միանգամից տեսնելու համար կարող եք սեղմել ներքևի հղումներին, որոնք բացելուց հետո կարող է բջջային հեռախոսի Ֆեյսբուք հավելվածին ծանուցում ուղարկել և դրանով միանգամից տեսնել էֆեկտները:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjCPN2IdkqKe_Ly6WORP9jH4yz8LWRMlWswGe9Q_INKGCLMNNjYIBPj9T8PBZrXxaNXP8pR4xihdYjpkG7L2tn6zTcsHN-emTSqmeBSY6V8hISj5yGMxmuUqR3gV3HtA9q3Psp-tQOrco64/s640/snake23%255B1%255D.gif)