500 միլիոն PlayStation վաճառելու առիթով թողարկվել է կիսաթափանցիկ կորպուսով PS4 Pro

Ամսաթիվ

Sony ընկերություն-ը Playstation-ի առաջին տարբերակը թողարկվել է հեռավոր 1994 թվականին և այն ժամանակվանից սկսած մինչ այժմ վաճառվել է 525,3 միլիոն խաղային կոնսոլ: 



Վաճառքի այս ցուցանիշի առիթով Sony-ն թողարկել է կիսաթափանցիկ կորպուսով PS4 Pro խաղային կոնսոլ: 


Այս սարքերը վաճառվելու են սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 50.000 օրինակ: Կոնսոլները վաճառվելու են 500$-ով, ինչը 100$-ով թանկ է սովորական Pro մոդելներից, սակայն դրանք ունեն երկու անգամ շատ հիշողություն՝ 2ՏԲ:



Հոբելյանական այս կոնսոլի փաթեթում առկա է նաև տեսախցիկ, DualShock 4 ջոյստիկ և ականջակալ: Այս կոնսոլների վաճառքը կմեկնարկի օգոստոսի 24-ին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն