Տեսախցիկները ֆիքսել են թռչող Tesla ավտոմեքենա

Ամսաթիվ

Թռչող Tesla ասելով միանգամից հասկանում ենք ամիսներ առաջ Իլոն Մասկի կողմից տիեզերք ուղարկված Tesla Roadster-ը, սակայն այս անգամ խոսքն այլ մեքենայի մասին է: Կանադայում անվտանգության տեսախցիկները ֆիքսել են Tesla Model S ավտոմեքենայի ցածր ու երկար թռիչքը ճանապարհի վրայով: Պարզվում է՝ վարորդը բարձր արագությամբ երթևեկելով չի հասցրել արգելակել գնացքի գծերի մոտ և դրանց պատճառով ստացվել է բավականին վտանգավոր և արկածային թռիչք: 


Երկար թռիչքից հետո մեքենան հայտնվել է դպրոցի բակում, իսկ վարորդն ու ուղևորը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդիմնկատմամվ դատական գործընթաց է սկսվել:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն