Windows 365 նոր ծառայությունը բիզնեսներին թույլ է տալիս օգտվել Windows-ից անմիջապես ինտերնետ դիտարկչում

Կարդալ ավելին


Եթե տանը Nintendo-ի կամ այլ հին խաղային կոնսոլի քարթրիջ ունեք, ապա դրանք պինդ պահեք ապագայի համար: Super Mario 64 խաղի քարթրիջը վերջերս աճուրդում վաճառվել է ռեկորդային $1,560,000 գնով: Քարթրիջը թողարկվել էր 1996 թվականին: Ըստ Heritage Auctions-ի այսպիսի լավ վիճակում գտնվող քարթրիջ աշխարհում ընդամենը 5 հատ կա (10-ից 9.8):

Նախորդ ռեկորդը գրանցվել էր ընդամենը երեք օր առաջ. The Legend of Zelda խաղը վաճառվել էր 870.000$-ով: Ընդհանուր առմամբ վերջին 12 ամիսներին գրանցվել են հետևյալ ռեկորդները՝
2020թ. հունիսի 10 - Super Mario Bros. - $114,000
2020թ. նոյեմբերի 23 - Super Mario Bros. 3 - $156,000
2021թ. ապրիլի 2 - Super Mario Bros. - $660,000
2021թ. հոլիսի 9 - The Legend of Zelda - $870,000
2021թ. հուլիսի 11 - Super Mario 64 - $1,560,000
Կարդալ ավելին

Ճապոնական Nintendo ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց նոր Nintendo Switch խաղային կոնսոլը, որն ունի 7 դյույմանոց OLED էկրան: Այսպիսով այս պահին հասանելի են Nintendo Switch-ի երեք տարբերակներ՝ 6,2-դյույմանոց LCD էկրանով Nintendo Switch ($299,99), ավելի կոմպակտ Nintendo Switch Lite՝ 5,5 դյույմանոց LCD էկրանով ($199,99) և նոր ներկայացրած Nintendo Switch (OLED model)՝ 7 դյույմանոց OLED էկրանով ($349,99):

Այս նոր կոնսոլում բարելավվել է նաև տակդիրը: Նշվում է նաև, որ ավելացել է ցանցին միանալու նոր բնիկ և բարելավվել են դինամիկները:

Արտադրողականության փոփոխություն այս նոր կոնսոլում չկա (նոր պրոցեսոր կամ վիդեոքարտ): Նոր կոնսոլը հասանելի կլինի երկու գույներով: Վաճառքի մեկնարկը հոկտեմբերի 8-ից է:
Կարդալ ավելին

Վերջերս Տոկիոյի փողոցներով սկսել է շրջել մի մեքենա, որի վրա գտնվում է շղթայված մեծ հրեշ: Պարզվում է, որ այս «այլմոլորակայինը» իրականում գովազդային արշավի մի մաս է:
Անկանոն շարժվող ու հրեշի ձայն հանող այս «արարածը» գովազդում է Amazon Prime Video-ի The Tomorrow War ֆիլմը:
Կարդալ ավելին

TikTok սոցցանցում հայտնվել է նոր ֆիլտր, որը Deep Nostalgia նեյրոցանցի միջոցով կենդանացնում է լուսանկարները: Հիշեցնեմ, որ նախկինում այս տեխնոլոգիան կիրառվել էր MyHeritage կայքում:

Ֆիլտրը լուսանկարների վրա պահելու դեպքում մարդկիկ թարթում են, ժպտում կամ բիբերը շարժում:
Կարդալ ավելին

Epic Games Store-ը շարունակում է անվճար խաղեր նվիրել խաղասերներին: Այս շաբաթ օգտատերերը կարող են անվճար իրենց գրադարաններում ավելացնել The Spectrum Retreat խաղը:
Կարդալ ավելին

Apple ընկերությունը թողարկել է iOS 15, iPadOS 15, watchOS 8 և tvOS 15 օպերացիոն համակարգերի առաջին բետա տարբերակները բոլոր օգտատերերի համար: Մինչ այս դրանք հասանելի էին ծրագրեր մշակողների համար (կամ սարքերի մեջ հատուկ պրոֆիլ տեղադրելու դեպքում): iOS և iPadOS համակարգերի բետա տարբերակներն հնարավոր է թարմացնել անմիջապես սմարթֆոնից կամ պլանշետից (պահպանելով բոլոր ֆայլերն ու կարգավորումները):
Պետք է Safari-ով բացեք այս կայքը և մուտք գործեք Apple-ի պրոֆիլ: Հետո սեղմեք Enroll Your iOS Device, այնուհետև ընտրեք iOS կամ iPadOS և սեղմեք Download Profile կոճակը: Հաստատեք պրոֆիլը և կարգավորումներում բացելով Profile downloaded բաժինը սեղմեք install: Վերջում կարգավորումներում բացեք համակարգի թարմացման էջը և կտեսնեք նոր թարմացումը: watchOS համակարգը հնարավոր է թարմացնել դրան կցված սմարթֆոնի iPhone միջոցով, իսկ tvOS-ը հնարավոր է թարմացնել Xcode-ի միջոցով:
Կարդալ ավելին

Google ընկերությունը հայտնում է, որ Android հավելվածների APK ֆորմատը շուտով փոխարինվելու է AAB-ով (Android App Bundle): 2021թ. օգոստոսից ծրագրավորողներն այլևս չեն կարողանա Google Play-ում տեղադրել apk ֆորմատի ֆայլեր: AAB ֆորմատը ներկայացվել է 2018թ. Android 9 համակարգի հետ միասին և շատ ծրագրավորման ընկերություններ արդեն օգտվում են դրանից: Այս ֆորմատը apk-ի համեմատ ունի մի շարք առավելություններ:

Օրինակ հնարավորություն կա սարքի վրա ներբեռնել միայն պահանջվող կոմպոնենտները (արխիտեկտուրան, լեզուների փաթեթը, էկրանի չափսը և այլն): Նշեմ, որ apk ֆայլերը շարունակելու են աշխատել: Խոսքը վերաբերում է նրան, որ ծրագրավորողներն այլևս չեն կարողանա apk ֆայլեր տեղադրել Google Play-ում:
Կարդալ ավելին

