Ներկայացվեց OLED էկրանով նոր Nintendo Switch խաղային կոնսոլը

Ամսաթիվ

Ճապոնական Nintendo ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց նոր Nintendo Switch խաղային կոնսոլը, որն ունի 7 դյույմանոց OLED էկրան: Այսպիսով այս պահին հասանելի են Nintendo Switch-ի երեք տարբերակներ՝ 6,2-դյույմանոց LCD էկրանով Nintendo Switch ($299,99), ավելի կոմպակտ Nintendo Switch Lite՝  5,5 դյույմանոց LCD էկրանով ($199,99) և նոր ներկայացրած Nintendo Switch (OLED model)՝ 7 դյույմանոց OLED էկրանով ($349,99): 

Այս նոր կոնսոլում բարելավվել է նաև տակդիրը: Նշվում է նաև, որ ավելացել է ցանցին միանալու նոր բնիկ և բարելավվել են դինամիկները:

Արտադրողականության փոփոխություն այս նոր կոնսոլում չկա (նոր պրոցեսոր կամ վիդեոքարտ): Նոր կոնսոլը հասանելի կլինի երկու գույներով: Վաճառքի մեկնարկը հոկտեմբերի 8-ից է:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն