Super Mario 64 խաղի քարթրիջը աճուրդում վաճառվել է $1,560,000 գնով: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 3 օր առաջ

Ամսաթիվ


Եթե տանը Nintendo-ի կամ այլ հին խաղային կոնսոլի քարթրիջ ունեք, ապա դրանք պինդ պահեք ապագայի համար: Super Mario 64 խաղի քարթրիջը վերջերս աճուրդում վաճառվել է ռեկորդային $1,560,000 գնով: Քարթրիջը թողարկվել էր 1996 թվականին: Ըստ Heritage Auctions-ի այսպիսի լավ վիճակում գտնվող քարթրիջ աշխարհում ընդամենը 5 հատ կա (10-ից 9.8): 

Նախորդ ռեկորդը գրանցվել էր ընդամենը երեք օր առաջ. The Legend of Zelda խաղը վաճառվել էր  870.000$-ով: Ընդհանուր առմամբ վերջին 12 ամիսներին գրանցվել են հետևյալ ռեկորդները՝


2020թ. հունիսի 10 - Super Mario Bros. - $114,000

2020թ. նոյեմբերի 23 - Super Mario Bros. 3 - $156,000

2021թ. ապրիլի 2 - Super Mario Bros. - $660,000

2021թ. հոլիսի 9 - The Legend of Zelda - $870,000

2021թ. հուլիսի 11 - Super Mario 64 - $1,560,000

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն