Ինչպես որոնել և գտնել Google Drive-ի վրա տեղադրված այլ մարդկանց ֆայլերը

Ամսաթիվ

Google ընկերության ամպային Drive ծառայության վրա միլիոնավոր օգտատերեր տեղադրում են տարբեր տեսակի ֆայլեր, որոնք կարող են լինել ինչպես private (անձնական), այնպես էլ public` հասանելի բոլորի համար: Google Drive ծառայությունում չկա այլ մարդկանց public ֆայլերը որոնելու հնարավորություն,  սակայն դա չի նշանակում, որ դրանք հնարավոր չի որոնել ու գտնել: Հատուկ այդ նպատակով ստեղծվել է www.dedigger.com կայքը: Այն թույլ է տալիս որոնել ֆայլերը ինչպես անվանումներով, այնպես էլ ֆորմատով (օր. *.rar): Այս կայքը հարմար է մանավանդ այն օգտատերերի համար, ովքեր ցանկանում են գտնել ոչ լիցենզավորված ծրագրեր: Ծառայության դրական կողմն այն է, որ ընդամենը մի քլիքով տրամադրվում է ֆայլի ուղիղ հղումը (չի ցուցադրվում 7 հատ կեղծ download կոճակ):

Հիշեցնեմ, որ բլոգի նախորդ գրառումներից մեկում նույնպես անդրադարձել եմ նմանատիպ ծառայության, որը կոչվում է FileChef: Այս ծառայությունը որոնում է Google-ի կողմից ինդեքսավորված էջերը (օրինակ ftp) և տրամադրում է ֆայլերի վրա ուղիղ հղումներ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն