Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը հայտարարել է SAP Startup Factory աքսելերացիոն ծրագրի դիմումների մեկնարկի մասին

Ամսաթիվ

Հուլիսի 5-ին Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA - Business Angel Network of Armenia) հայտարարել է SAP Startup Factory աքսելերացիոն ծրագրի դիմումների մեկնարկի մասին։ 

SAP Startup Factory-ն աքսելերացիոն ծրագիր է, որը ստեղծվել է գերմանական համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվող առաջատար SAP ընկերության եւ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի համագործակցությամբ։ 


Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, ինչպիսին են՝ ուսումնական ճամբարները, ինկուբատորների ստեղծումը՝ նպատակ հետապնդելով հզորացնել կայացման փուլում գտնվող ստարտափերը՝ աքսելերացիոն ծրագրերի համար: 

Կընտրվեն 10 կայացած (mature) ստարտափեր, որոնք հնարավորություն կստանան ուղղորդվելու SAP գնումների մոդուլ (SAP Store), որն ապահովում է SAP հաճախորդների ընդհանուր բազայից օգտվելու հնարավորություն: 

Ծրագիրը հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանային կենտրոն՝ նախագիծը հասանելի դարձնելով տարածաշրջանի ստարտափերի համար:

Ծրագրին կարող են մասնակցել այն ստարտափերը, որոնք բավարարում են հետեւյալ պահանջները. 

- Իրագործելի/գործող B2B ստարտափեր են 
- Առաջարկում են արդիական եւ արդյունավետ լուծում 
- Ներկայացնում են մրցունակ պրոդուկտ/ծառայություն 
- Ունեն ֆունկցիոնալ նախատիպ կամ MVP 
- Ֆինանսական հեռանկար 
- Թիրախային շուկայում (B2B) պահանջարկ ունեն եւ այլն 

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմումը SAP Startup Factory կայքում։ Վերջնաժամկետը հուլիսի 25-ն է։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն