GitHub-ի ու OpenAI-ի նոր գործիքն ավտոմատ գեներացնում է ծրագրային կոդը

Ամսաթիվ

Microsoft-ին պատկանող GitHub-ը OpenAI կազմակերպության հետ թողարկել են Copilot կոչվող գործիքի նախնական տարբերակը: Այն ներդրվել է Visual Studio Code բազմապլատֆորմ խմբագրիչի մեջ և նախատեսված է կոդերի բլոկներն ավտոմատ լրացնելու համար: Այս համակարգը անալիզ է անում օգտատիրոջ գրած կոդը և դրա հիման վրա գեներացնում է մնացած կոդը: Copilot-ն աշխատում է JavaScript, Python, Go, TypeScript և Ruby լեզուների հետ: 


Շուտով թողարկվելու է նաև առանձին API, որը թույլ կտա ծրագրավորողներին օգտագործել Copilot-ի հնարավորություններն իրենց ծրագրերում: Copilot-ը փորձարկելու համար կարող եք անվճար գրանցվել պաշտոնական կայքում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն