Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ինչպես փորձարկել Windows 11-ի ինտերֆեյսը առանց որևէ ծրագիր ներբեռնելու և տեղադրելու

Ինչպես փորձարկել Windows 11-ի ինտերֆեյսը առանց որևէ ծրագիր ներբեռնելու և տեղադրելու

Համացանցում հայտնվել է React-ով ստեղծված մի կայք, որտեղ օգտատերերը կարող են ծանոթանալ Windows 11-ի ինտերֆեյսի ու մի քանի ֆունկցիաների հետ: Նշեմ, որ այս նախագիծը բաց ծրագրային կոդով է և տեղադրված է Github-ում

Ցուցադրական վեբ կայքում աշխատում են հետևյալ ֆունկցիաները՝ Start menu, որոնման նոր ինտերֆեյսը, Windows Terminal, Calculator, Notepad, Vscode, Whiteboard, վիջեթների պատուհանը և այլն: 



Այս կայքում կարող եք տեսնել նաև Windows Store-ի թարմացված ինտերֆեյսը: Կայքում աշխատում է նաև Windows 11-ի նոր ֆունկցիաների մեկը՝ մեծացնելու նշանի վրա մկնիկը պահելով ցուցադրվում են էկրանի տարբեր հատվածները, որոնց վրա սեղմելով բացված ծրագիրը զվաղեցնում է այդ տարածքը:

Կարդալ ավելին
Ներկայացվեց Call of Duty Vanguard խաղի թրեյլերը

Ներկայացվեց Call of Duty Vanguard խաղի թրեյլերը

 

Activision ընկերությունը ցուցադրեց Call of Duty խաղի հաջորդ մասի թրեյլերը, որը կոչվում է Vanguard: Խաղը իրադարձությունները տեղի են ունենում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում: Խաղը հասանելի կլինի ս.թ. նոյեմբերի 5-ից:

Կարդալ ավելին
JavaScript-ի անվճար մասնագիտացված դասընթացներ Krisp-ի և ACA-ի կողմից

JavaScript-ի անվճար մասնագիտացված դասընթացներ Krisp-ի և ACA-ի կողմից


Krisp ընկերությունն ու ACA-ն (Armenian Code Academy) հատուկ համագործակցությամբ մեկնարկում են նոր նախագիծ՝ JS internship: Ծրագիրը հիանալի հնարավորություն է խորացնել ծրագրավորման բազային գիտելիքները և կարիերա սկսել թեք ոլորտում՝ ստանալով որակյալ կրթություն և շարունակական մենթորություն ոլորտի լավագույն մասնագետների կողմից։ Նախագծի կրթական ծրագիրը մշակված է հատուկ այս դասընթացի համար՝ Krisp ընկերության և թեք ոլորտի ամենավերջին պահանջներին համապատասխան։ 

Տևողությունը՝ 4 ամիս ACA-ում և 2 ամիս Krisp-ում 

Մակարդակ՝ մասնագիտացված 

Դասընթացի տեսակը՝ օֆֆլայն

Ժամեր՝ մինչև 14 ժամ/շաբաթական 

Գինը՝ 0 դրամ (ծախսերը հոգում է Krisp-ը) 

Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 30, 2021թ. 

Ընդունելության համար անհրաժեշտ է հաղթահարել 2 փուլ՝ քննություն և հարցազրույց): Անգլերենի իմացությունը պարտադիր է։
Կարդալ ավելին
Boston Dynamics-ի Atlas ռոբոտները պարկուր են անում (տեսանյութ)

Boston Dynamics-ի Atlas ռոբոտները պարկուր են անում (տեսանյութ)


Համացանցում նոր տեսանյութ է հայտնվել, որտեղ Hyundai-ին պատկանող Boston Dynamics-ի Atlas ռոբոտները պարկուր են անում տարբեր առարկաների և մակերևույթների վրա:
Կարդալ ավելին
Android-ում հայտնվել է դեմքի շարժումներով սմարթֆոնը կառավարելու հնարավորություն

Android-ում հայտնվել է դեմքի շարժումներով սմարթֆոնը կառավարելու հնարավորություն

Google ընկերությունը թողարկել է Android Accessibility Suite հավելվածի նոր տարբերակը, որտեղ հայտնվել է դեմքի շարժումներով սմարթֆոնը կառավարելու հնարավորություն: Այն ակտիվացնելու համար պետք է կարգավորումներում միացնել Camera Switches պարամետրը: Այս գործառույթն առաջին հերթին նախատեսված է սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար և թույլ է տալիս կատարել պարզ գործողություններ դեմքի շարժումներով (նայել աջ/ձախ/վերև, ժպտալ, ունքերը շարժել, բերանը բացել և այլն):

Android Accessibility Suite ծրագրի 12.0.0 տարբերակը ներառված է Android 12-ի վերջին բետա տարբերակում, սակայն APK ֆայլը կարող եք ներբեռնել և տեղադրել այլ տարբերակների վրա:

Կարդալ ավելին
Xiaomi-ն ներկայացրեց Pad 5 և Pad 5 Pro պլանշետները

Xiaomi-ն ներկայացրեց Pad 5 և Pad 5 Pro պլանշետները


Xiaomi ընկերությունը այսօր կայացած ցուցահանդեսի ժամանակ ցուցադրեց Pad 5 և Pad 5 Pro պլանշետները: Նոր սարքերն ունեն են ալումինե կորպուս և ֆիրմային ստիլուս (գրիչ): Pad 5 պլանշետն աշխատում է Snapdragon 860 պրոցեսորով, իսկ Pro տարբերակը՝ Snapdragon 870: 


Պլանշետներն ունեն 11 դյույմանոց 120Հց IPS էկրան, որն ունի 2.5K թողունակություն և HDR10 գունավորում: Առկա են նաև TrueTone և Dolby Vision տեխնոլոգիաները: Մատնահետքի սկաները տեղադրված է պլանշետի կողքի հատվածում: 


Պլանշետներում տեղադրված դինամիկներն աշխատում են Dolby Atmos տեխնոլոգիայով: Պլանշետներն աշխատում են Android 11-ի հիման վրա ստեղծված MIUI for Pad համակարգով: 


Բազային տարբերակի հետևի մասում տեղադրված է 13 ՄՊ տեսախցիկ, իսկ առջևում՝ 8ՄՊ: Պլանշետի մարտկոցը 8720 մԱժ է, որը լիցքավորվում է 33Վտ հզորությամբ: 

Իսկ ահա Pro տարբերակի հետևում տեղադրված են 50 ՄՊ և և 13 ՄՊ տեսախցիկներ, իսկ առջևում՝ 5 և 8 ՄՊ: Pro տարբերակի մարտկոցը 8600 մԱժ է, որը լիցքավորվում է 66 Վտ հզորությամբ: Պլանշետի բազային տարբերակն արժի 310 դոլար, իսկ ամենաթանկ տարբերակը՝ 540 դոլար:
Կարդալ ավելին
Xiaomi-ն ներկայացրեց CyberDog ռոբոտ շանը

Xiaomi-ն ներկայացրեց CyberDog ռոբոտ շանը


Xiaomi ընկերությունը անսպասելի ներկայացրեց CyberDog կոչվող ռոբոտ շանը: Ռոբոտն աշխատում է Nvidia-ի JETSON XAVIER NX մոդուլով: Ռոբոտն աշխատում է նաև բաց ծրագրային կոդով: 


Ռոբոտը շրջակա միջավայրից ինֆորմացիա է հավաքում 11 տվիչներով: Ռոբոտի վրա տեղադրված են նաև մի քանի տեսախցիկներ: Շունը կարողանում է ինքնուրույն հետևել տիրոջը: 


Ռոբոտը կարողանում է քայլել և կատարել այլ շարժումներ: CyberDog-ին հնարավոր է կառավարել նաև ձայնի միջոով: Ռոբոտի վրա տեղադրված են USB-C, HDMI և այլ բնիկներ: 


CyberDog-ն առայժմ ազատ վաճառքում չկա, իսկ 1000 հատ սահմանափակ նմուշները վաճառվելու են մոտ 1500 դոլարով:
Կարդալ ավելին
Chrome 93-ում ավելացել է մեկանգամյա SMS կոդը սմարթֆոնից համակարգչին փոխանցելու գործառույթ

Chrome 93-ում ավելացել է մեկանգամյա SMS կոդը սմարթֆոնից համակարգչին փոխանցելու գործառույթ


Google Chrome 93 դիտարկչում ներդրվել է մի օգտակար ֆունկցիա, որն ավտոմատ համակարգչի Chrome-ին է փոխանցում հեռախոսի վրա եկած մեկանգամյա SMS կոդը (Web One Time Password): 


Այն աշխատում է հետևյալ կերպ. եթե համակարգչով որևէ կայք մուտք գործելու համար պահանջվում է ստանալ և գրել մեկանգամյա SMS կոդը, ապա սմարթֆոնի վրա գտնվող և Google-ի նույն հաշվով մուտք գործած Chrome դիտարկիչն ավտոմատ ստանում է SMS-ը և փոխանցելով համակարգչի Chrome-ին ավտոմատ տեղադրվում է անհրաժեշտ դաշտի մեջ:
Կարդալ ավելին
Xiaomi ընկերությունը ներկայացեց MIX 4 սմարթֆոնը, որի առջևի տեսախցիկը էկրանի տակ է

Xiaomi ընկերությունը ներկայացեց MIX 4 սմարթֆոնը, որի առջևի տեսախցիկը էկրանի տակ է

Xiaomi ընկերությունը այսօր անցկացրեց հատուկ ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրեց մի քանի նորույթներ, որոնցից մեկը երկար սպասված MIX 4 սմարթֆոնն է: Սա Xiaomi-ի առաջին սմարթֆոնն է, որի տեսախցիկը ներդրված է էկրանի տակ: 

Այսպիսով սմարթֆոնի ամբողջ առջևի մասը զբաղեցնում 3 կողմերից շրջանակ չունեցող 6,67 դյույմանոց 120Հց էկրանը (2400×1080): Էկրանում ներդրված են Dolby Vision, HDR 10+ և True Tone տեխնոլոգիաները: Էկրանը պատված է Corning Gorilla Glass Victus պաշտպանիչ ապակիով:



MIX 4 սմարթֆոնի էկրանի տակ տեղադրված էկրանը 20 Մպ է: Իսկ ահա հետևում տեղադրված տեսախցիկն ունի մի քանի մոդուլներ՝ 108 ՄՊ Samsung ISOCELL HMX, 13 ՄՊ գերլայնանկյուն և 8 ՄՊ տելեֆոտո, որն ունի 5X օպտիկական և 50X թվային զում:


MIX 4 սմարթֆոնն ունի Qualcomm Snapdragon 888+ պրոցեսոր, 8/12ԳԲ LPDDR5 օպերատիվ հիշողություն և 128/256/512ԳԲ UFS 3.1 ներքին հիշողություն: 

Սմարթֆոնի մարտկոցը 4500 մԱժ է, որը լիցքավորվում է 120Վտ հզորությամբ: Առկա է նաև անլար լիցքավորման տեխնոլոգիա, որով սմարթֆոնը լիցքավորվում է 50Վտ հզորությամբ: Լարով լիցքավորելու դեպքում ամբողջական լիցքավորումը տևում է  21 րոպե, իսկ Boost ռեժիմում՝ 15 րոպե, իսկ անլարի դեպքում՝ 45 և 28 րոպե:


MIX 4 սմարթֆոնի վրա տեղադրված են երկու ստերեո դինամիկներ, որոնց ստեղծվել են Harman Kardon-ի կողմից: Սմարթֆոնն ունի 5G, Wi-Fi 6E, երկու SIM-քարտ, NFC, IR, UWB  և IP68 (ջրակայուն):

MIX 4 սմարթֆոնի բազային տարբերակն արժի 770 դոլար, իսկ ամենաթոփ տարբերակը՝ 970 դոլար: Սմարթֆոնը հասանելի է երեք գույներով՝ Ceramic Black, Ceramic White և Ceramic Gray:

Կարդալ ավելին
ինչ տեսք կարող էր ունենալ GTA Vice City խաղի 4K և Ray tracing ռիմեյքը

ինչ տեսք կարող էր ունենալ GTA Vice City խաղի 4K և Ray tracing ռիմեյքը


YouTube-ում հայտնվել է մի հետաքրքիր տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչ տեսք կարող էր ունենալ GTA Vice City խաղի ռիմեյքը 4K թողունակությամբ և Ray tracing տեխնոլոգիայով: Հեղինակը տարբեր խաղային «մոդերով» տեղափոխել է GTA Vice City խաղի քարտեզը GTA V-ի մեջ և կիրառել մի շարք գրաֆիկական էֆեկտներ:


Խաղի պրոցեսը ձայնագրվել է Ryzen 7 5800X պրոցեսորով, Nvidia GeForce RTX 3090 վիդեոքարտով և 32ԳԲ օպերատիվ հիշողությամբ համակարգչի վրա:

Կարդալ ավելին