Android-ում հայտնվել է դեմքի շարժումներով սմարթֆոնը կառավարելու հնարավորություն

Ամսաթիվ

Google ընկերությունը թողարկել է Android Accessibility Suite հավելվածի նոր տարբերակը, որտեղ հայտնվել է դեմքի շարժումներով սմարթֆոնը կառավարելու հնարավորություն: Այն ակտիվացնելու համար պետք է կարգավորումներում միացնել Camera Switches պարամետրը: Այս գործառույթն առաջին հերթին նախատեսված է սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար և թույլ է տալիս կատարել պարզ գործողություններ դեմքի շարժումներով (նայել աջ/ձախ/վերև, ժպտալ, ունքերը շարժել, բերանը բացել և այլն):

Android Accessibility Suite ծրագրի 12.0.0 տարբերակը ներառված է Android 12-ի վերջին բետա տարբերակում, սակայն APK ֆայլը կարող եք ներբեռնել և տեղադրել այլ տարբերակների վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն