«ВКонтакте»-ն թողարկել է աուդիո/վիդեո զանգերի նոր ծրագիր, որին կարող են միաժամանակ մասնակցել 2048 օգտատեր

Ամսաթիվ

«ВКонтакте» սոցիալական ցանցը աուդիո/վիդեո զանգերի համար թողարկել է «Звонки ВКонтакте» համակարգչային ծրագիրը, որն արդեն հասանելի է Windows, macOS և Linux օպերացիոն համակարգերի համար: Ծրագիրը թույլ է տալիս միաժամանակ մասնակցել զանգին 2048 օգտատերերով: Չնայած այս թիվը բավականին մեծ է, սակայն նախատեսվում է շուտով այս սահմանափակումը հանել: Խոսակցության տևողության վրա ժամանակային սահմանափակում չկա: Ծրագիրն ամբողջովին անվճար է: Ծրագրում առկա են մի շարք օգտակար ֆունկցիաներ՝ լրացված իրականության (AR) ֆոներ, իրական ժամանակում ֆիլտրեր, էկրանի ցուցադրում 4K ռեժիմում, աղմուկի ձայնամեկուսացում: 


Ծրագրում առկա են նաև «փակ սենյակներ», որտեղ օգտատերերը կարող են միանալ միայն կազմակերպչի հաստատելուց հետո: Զանգին միանալու համար պետք չի ունենալ «ВКонтакте»-ի պրոֆիլ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն