Xiaomi ընկերությունը ներկայացեց MIX 4 սմարթֆոնը, որի առջևի տեսախցիկը էկրանի տակ է

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը այսօր անցկացրեց հատուկ ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրեց մի քանի նորույթներ, որոնցից մեկը երկար սպասված MIX 4 սմարթֆոնն է: Սա Xiaomi-ի առաջին սմարթֆոնն է, որի տեսախցիկը ներդրված է էկրանի տակ: 

Այսպիսով սմարթֆոնի ամբողջ առջևի մասը զբաղեցնում 3 կողմերից շրջանակ չունեցող 6,67 դյույմանոց 120Հց էկրանը (2400×1080): Էկրանում ներդրված են Dolby Vision, HDR 10+ և True Tone տեխնոլոգիաները: Էկրանը պատված է Corning Gorilla Glass Victus պաշտպանիչ ապակիով:



MIX 4 սմարթֆոնի էկրանի տակ տեղադրված էկրանը 20 Մպ է: Իսկ ահա հետևում տեղադրված տեսախցիկն ունի մի քանի մոդուլներ՝ 108 ՄՊ Samsung ISOCELL HMX, 13 ՄՊ գերլայնանկյուն և 8 ՄՊ տելեֆոտո, որն ունի 5X օպտիկական և 50X թվային զում:


MIX 4 սմարթֆոնն ունի Qualcomm Snapdragon 888+ պրոցեսոր, 8/12ԳԲ LPDDR5 օպերատիվ հիշողություն և 128/256/512ԳԲ UFS 3.1 ներքին հիշողություն: 

Սմարթֆոնի մարտկոցը 4500 մԱժ է, որը լիցքավորվում է 120Վտ հզորությամբ: Առկա է նաև անլար լիցքավորման տեխնոլոգիա, որով սմարթֆոնը լիցքավորվում է 50Վտ հզորությամբ: Լարով լիցքավորելու դեպքում ամբողջական լիցքավորումը տևում է  21 րոպե, իսկ Boost ռեժիմում՝ 15 րոպե, իսկ անլարի դեպքում՝ 45 և 28 րոպե:


MIX 4 սմարթֆոնի վրա տեղադրված են երկու ստերեո դինամիկներ, որոնց ստեղծվել են Harman Kardon-ի կողմից: Սմարթֆոնն ունի 5G, Wi-Fi 6E, երկու SIM-քարտ, NFC, IR, UWB  և IP68 (ջրակայուն):

MIX 4 սմարթֆոնի բազային տարբերակն արժի 770 դոլար, իսկ ամենաթոփ տարբերակը՝ 970 դոլար: Սմարթֆոնը հասանելի է երեք գույներով՝ Ceramic Black, Ceramic White և Ceramic Gray:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն