Xiaomi-ն ներկայացրեց Pad 5 և Pad 5 Pro պլանշետները
Ամսաթիվ
Xiaomi ընկերությունը այսօր կայացած ցուցահանդեսի ժամանակ ցուցադրեց Pad 5 և Pad 5 Pro պլանշետները: Նոր սարքերն ունեն են ալումինե կորպուս և ֆիրմային ստիլուս (գրիչ): Pad 5 պլանշետն աշխատում է Snapdragon 860 պրոցեսորով, իսկ Pro տարբերակը՝ Snapdragon 870:
Պլանշետներն ունեն 11 դյույմանոց 120Հց IPS էկրան, որն ունի 2.5K թողունակություն և HDR10 գունավորում: Առկա են նաև TrueTone և Dolby Vision տեխնոլոգիաները: Մատնահետքի սկաները տեղադրված է պլանշետի կողքի հատվածում:
Պլանշետներում տեղադրված դինամիկներն աշխատում են Dolby Atmos տեխնոլոգիայով: Պլանշետներն աշխատում են Android 11-ի հիման վրա ստեղծված MIUI for Pad համակարգով:
Բազային տարբերակի հետևի մասում տեղադրված է 13 ՄՊ տեսախցիկ, իսկ առջևում՝ 8ՄՊ: Պլանշետի մարտկոցը 8720 մԱժ է, որը լիցքավորվում է 33Վտ հզորությամբ:
Իսկ ահա Pro տարբերակի հետևում տեղադրված են 50 ՄՊ և և 13 ՄՊ տեսախցիկներ, իսկ առջևում՝ 5 և 8 ՄՊ: Pro տարբերակի մարտկոցը 8600 մԱժ է, որը լիցքավորվում է 66 Վտ հզորությամբ:
Պլանշետի բազային տարբերակն արժի 310 դոլար, իսկ ամենաթանկ տարբերակը՝ 540 դոլար: