Xiaomi-ն ներկայացրեց CyberDog ռոբոտ շանը

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը անսպասելի ներկայացրեց CyberDog կոչվող ռոբոտ շանը: Ռոբոտն աշխատում է Nvidia-ի JETSON XAVIER NX մոդուլով: Ռոբոտն աշխատում է նաև բաց ծրագրային կոդով: 


Ռոբոտը շրջակա միջավայրից ինֆորմացիա է հավաքում 11 տվիչներով: Ռոբոտի վրա տեղադրված են նաև մի քանի տեսախցիկներ: Շունը կարողանում է ինքնուրույն հետևել տիրոջը: 


Ռոբոտը կարողանում է քայլել և կատարել այլ շարժումներ: CyberDog-ին հնարավոր է կառավարել նաև ձայնի միջոով: Ռոբոտի վրա տեղադրված են USB-C, HDMI և այլ բնիկներ: 


CyberDog-ն առայժմ ազատ վաճառքում չկա, իսկ 1000 հատ սահմանափակ նմուշները վաճառվելու են մոտ 1500 դոլարով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն