Xiaomi-ն MIUI 12.5-ում փորձարկում է վիջեթների նոր համակարգը (ինչպես iOS-ում)

Ամսաթիվ

MIUI 12.5 Enhanced Edition-ում փորձարկվում է վիջեթների նոր համակարգը, որ նման է iOS 14-ի կամ 15-ի վիջեթներին: Այժմ գլխավոր էկրանին հնարավոր է տեղադրել 2×2, 4×2, 4×4 և 2×3 չափերով վիջեթներ: Նոր «Վիջեթների խանութը»  թույլատրում է քաշել և տեղադրել ինֆորմացիոն բլոկները էկրանի ցանկացած հատվածում: 

Xiaomi-ն նաև թարմացրել է համակարգային ծրագրերի վիջեթները, որպեսզի դրանք համապատասխանեն վիջեթների այս նոր համակարգին, որը հասանելի է App Vault (V5.0.56) և MIUI Gallery (V2.2.21) հավելվածների բետա տարբերակների միջոցով: Ցավոք գլոբալ տարբերակներում այս նոր համակարգը չկա:

Նշեմ, որ MIUI 12.5 Enhanced Edition-ը իրենից ներկայացնում է MIUI 12.5-ի բարելավված և օպտիմիզացված տարբերակը: Այն 15%-ով ավելի քիչ է ծանրաբեռնում պրոցեսորը և 8%-ով ավելի քիչ էներգիա է ծախսում: Այս համակարգը հասանելի է առայժմ միայն Չինաստանում Xiaomi-ի հետևյալ մոդելների  համար` 

Xiaomi Mi 11 Ultra/Pro
Xiaomi Mi 11
Xiaomi Mi 10 Ultra
Xiaomi Mi 10/10 Pro
Xiaomi Mi 10S

Xiaomi Redmi K40 Pro/Mi 11X Pro
Xiaomi Redmi K40/Mi 11X/Poco F3
Xiaomi Redmi K30S Ultra/Mi 10T/Mi 10T Pro
Xiaomi Redmi K30 Pro/Poco F2 Pro
Xiaomi Mi Mix 4 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն