Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ուղիղ միացում: Apple-ը ներկայացնում է նոր iPhone-ները

Ուղիղ միացում: Apple-ը ներկայացնում է նոր iPhone-ները


Կարդալ ավելին
ONEX-ը գործարկել է պատվերների արագ ստացման նորարար, արհեստական բանականությամբ օժտված համակարգ

ONEX-ը գործարկել է պատվերների արագ ստացման նորարար, արհեստական բանականությամբ օժտված համակարգ


Օնլայն գնումների արագ առաքման ONEX ծառայությունը ավտոմատիզացրել է պատվերների ստացման գործընթացը արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի կիրառմամբ։ Համակարգը, որը մշակել է ONEX-ի ծրագրավորման թիմը, կոչվում է ONEX SMART WALL, BarCode-ի միջոցով իդենտիֆիկացնում է օգտատիրոջը և հանձնում բեռը։ 


ONEX SMART WALL-ը տարբերվում է աշխարհում գործող նմանատիպ այլ լուծումներից իր նորարարություններով և ֆունկցիոնալությամբ։ Տվյալների վերլուծության միջոցով «խելացի պատը» կարողանում է խոսել օգտատիրոջ հետ, տալով անհատական խորհուրդներ, ծանոթացնելով ONEX-ի նոր ծառայություններին և այլն։ Այս ամենն անկասկած պատվերների ստացման գործընթացը կհամալրի հաճելի զգացողություններով։



ONEX SMART WALL–ի մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն օգտատերերի տվյալների բազայի անալիզի և մեքենայական ուսուցման շնորհիվ մշտապես կատարելագործվում է՝ դառնալով առավել խելացի։ 



«ONEX-ը տարիներ շարունակ երջանկություն և ուրախություն է առաքել Ձեզ, և մենք աշխատել ենք այդ գործընթացը դարձնել առավել արագ, հարմար և հաճելի:» -իր խոսքում նշեց ONEX-ի համահիմնադիր - տնօրեն Սամվել Մաիտիրոսյանը, ավելացնելով, որ այժմ պատվերների ստացման գործընթացը դարձել է առավել հարմար և համեմված դրական էմոցիաներով։


Իր խոսքում պարոն Մարտիրոսյանը նշեց նաև, որ «խելացի պատ»-ի ստեղծման գաղափարն առաջացել ONEX-ի թիմի և օգտատերերի համատեղ քննարկումներից մեկի ժամանակ։



Օնլայն գնումների արագ առաքման հայկական ONEX ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2015թ. օգոստոսից։ Ներկայումս այն ունի տասնյակ հազարավոր օգտատերեր Հայաստանում և արտասահմանյան պահեստներ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Չինաստանում և Մեծ Բրիտանիայիում, որտեղ օգտատերերը ուղարկում են իրենց առցանց գնումներն ամբողջ աշխարհից, և ONEX-ը իրականացնում է արագ առաքումն դեպի ՀՀ և Արցախ։ 



Իր գործունեության 3 տարիների ընթացքում ընկերությունն իրականացրել է առավել քան 200,000 պատվերների առաքում։ Շուտով հայկական ONEX ընկերությունը մուտք կգործի միջազգային շուկա ONEXGLOBAL.com հարթակի միջոցով՝ կիրառելով հաջողված հայաստանյան փորձը միջազգային շուկաներում։ ONEX-ում գրանցվելու համար սեղմեք այստեղ:

Կարդալ ավելին
Մինչև սեպտեմբերի 11-ը կարող եք անվճար մասնակցել Battlefield V խաղի բետա փորձարկմանը

Մինչև սեպտեմբերի 11-ը կարող եք անվճար մասնակցել Battlefield V խաղի բետա փորձարկմանը


Electronic Arts ընկերությունը սեպտեմբերի 6-ից հնարավորություն է տվել ցանկացած օգտատիրոջ ներբեռնել և մասնակցել Battlefield V խաղի բետա փորձարկմանը: Այս խաղի բաց բետա փորձարկումը մինչև ս.թ. սեպտեմբերի 11-ը անվճար հասանելի է լինելու XBox, Playstation և PC սարքերի վրա: 


PC տարբերակը կարող եք ներբեռնել Origin-ից, իսկ կոնսոլների տարբերակները՝ համապատասխան օնլայն խանութներից:


Կարդալ ավելին
uTorrent Web պաշտոնական հավելվածով կարող եք միանգամից դիտարկչում դիտել «տոռենտ» ֆիլմերը

uTorrent Web պաշտոնական հավելվածով կարող եք միանգամից դիտարկչում դիտել «տոռենտ» ֆիլմերը


BitTorrent ընկերությունը թողարկել է uTorrent Web ծառայությունը, որը թույլ է տալիս միանգամից վեբ դիտարկչում դիտել torrent ֆիլմերը: Նշեմ, որ այս ծառայությունը մի քանի տարի շարունակ փորձնական փուլում էր և վերջերս այն բերվել է վերջնական տեսքի: uTorrent Web ծառայությունը հասանելի է բոլոր հայտնի դիտարկիչների համար՝ Chrome, Firefox, Internet Explorer, Microsoft Edge և Opera: uTorrent Web-ը փաստացի հանդիսանում է uTorrent ծրագրի վեբ տարբերակը, որը նախատեսված է ոչ միայն ֆիլմեր ներբեռնելու և դիտելու համար, այլ ցանկացած torrent ֆայլեր:


uTorrent Web-ից օգտվելու համար պետք է նախևառաջ համակարգչի մեջ ներբեռնել և տեղադրել անհրաժեշտ ծրագրային ապահովումը: Այնուհետև ցանկացած torrent կայքից ներբեռնեք .torrent ֆայլեր և դրանց վրա սեղմելով կբացվի ինտերնետ դիտարկիչում ներդրված torrent հավելվածը: Բացված էջում կարող եք միանգամից դիտել կամ լսել մուլտիմեդիա ֆայլերը, կամ կառավարել ներբեռնվող մնացած ֆայլերը: uTorrent Web-ի կարգավորումներում կարող եք նաև կարգավորել ինտերնետի տրաֆիկն ու ներբեռնվող ֆայլերի թղթապանակը:


Վերջում ավելացնեմ, որ uTorrent Web-ի ծրագրային ֆայլերը տեղադրելու ընթացքում առաջարկվում է տեղադրել այլ ծրագրեր, որոնց կարիքը միգուցե չունեք: Ուշադիր եղեք և տեղադրելու ընթացքում անջատեք այդ ծրագրերի տեղադրումը:



uTorrent Web-ի ծրագրային ֆայլերը կարող եք ներբեռնել uTorrent-ի պաշտոնական կայքից:

Կարդալ ավելին
Ձեր սելֆիներին նման արվեստի գործերը գտնող Google-ի գործիքն արդեն հասանելի է Հայաստանում

Ձեր սելֆիներին նման արվեստի գործերը գտնող Google-ի գործիքն արդեն հասանելի է Հայաստանում


Ամիսներ առաջ Google ընկերությունը Art & Culture հավելվածում ներդրեց մի հետաքրքիր գործիք, որը սկանավորում է լուսանկարը և հազարավոր արվեստի գործերի մեջ որոնում կատարելով գտնում է օգտատիրոջ լուսանկարին նման հայտնի նկարներն ու արձանները:


Այս գործիքը մինչ այժմ հասանելի էր միայն մի քանի երկրներում և դրանից օգտվելու համար անհրաժեշտ էր սմարթֆոնում տեղադրել VPN հավելված և շրջանցել արգելքը:


Վերջերս Google-ը թարմացրել է Art & Culture հավելվածը և այս գործիքը դարձրել է հասանելի բոլոր երկրների համար: Պետք է ընդամենը iOS կամ Android սարքում ներբեռնել այս հավելվածի վերջին տարբերակը: Այնուհետև պետք է բացել հավելվածը և մի փոքր ներքև սքրոլ անելով գտնել Get Started կոճակը:





Կարդալ ավելին
Թողարկվել է թարմացված ինտերֆեյսով և նոր օգտակար ֆունկցիաներով Chrome 69-ը

Թողարկվել է թարմացված ինտերֆեյսով և նոր օգտակար ֆունկցիաներով Chrome 69-ը


Google ընկերությունը թողարկել է Chrome դիտարկչի նոր տարբերակը, որտեղ առկա են մեծ թվով փոփոխություններ: Նախևառաջ փոխվել է ծրագրի արտաքին ինտերֆեյսը (թարմացված գունային երանգներ, կոր շրջանակներ, թարմացված նշաններ և այլն): 


Նոր Chrome-ում փոփոխվել է նաև օգտատիրոջ պրոֆիլի մենյուն, որտեղից կարելի է միանգամից տեսնել պահպանված գաղտնաբառերը, հասցեները, վճարման քարտերը և պրոֆիլների կարգավորման կոճակները: Chrome-ում փոփոխությունների է ենթարկվել նաև ինտերնետ կայքերի հասցեների դաշտը: Այժմ հասցեների մեջ չի ցուցադրվում առջևի https կամ http բառը: Հասցեների դաշտում բարելավվել է նաև միանգամից ցուցադրվող տվյալների գործառույթը (օրինակ եղանակը, հայտնի մարդու ծննդյան թիվը, ֆուտբոլային խաղի հաշիվը և այլն):


Chrome 69-ում բարելավվել է նաև ֆորմաների ավտոմատ լրացման գործառույթը: Chrome 69-ում ավելացել է գաղտնաբառեր գեներացնող և Google-ի պրոֆիլի վրա այդ գաղտնաբառերը պահպանող ֆունկցիան, որը նախկին տարբերակներում հնարավոր էր միացնել միայն հատուկ ծրագրային պարամետրեր փոխելով: Այժմ որևէ կայքում գրանցվելուց կարող եք Chrome-ի վրա թողնել չկրկնվող ու կայուն գաղտնաբառեր մտածելու ծանր բեռը:



Google Chrome 69-ում ավելացել են նաև մի շարք նորույթներ, որոնք վերաբերում է վեբ ծրագրավորողներին:


Վերջում նշեմ, որ երեկ Google Chrome-ը դարձավ 10 տարեկան և այս իրադարձության առթիվ Chrome-ի դինոզավրի խաղում հայտնվել է տոնական գլխարկ և տորթ: Հիշեցնեմ, որ խաղը ցուցադվում  է ինտերնետ կապի բացակայության դեպքում:


Google Chrome-ի թարմացված տարբերակը հասանելի է ինչպես համակարգիչների, այնպես էլ բջջային սարքերի վրա:

Կարդալ ավելին
Amazon-ի շուկայական կապիտալիզացիան անցավ 1 տրիլիոն դոլարի շեմը

Amazon-ի շուկայական կապիտալիզացիան անցավ 1 տրիլիոն դոլարի շեմը


Սեպտեմբերի 4-ին Amazon-ի ակցիաների գները աճեցին մոտ 2%-ով և հասան մինչ այժմ գրանցված առավելագույն արժեքի՝ $2050,50, ինչի շնորհիվ Amazon-ը դարձավ երկրորդ ամերիկյան ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան անցավ 1 տրիլիոն դոլարի շեմը: Տվյալ պահին Amazon-ի ակցիաների գները մի փոքր նվազել են:


Նշեմ, որ միայն վերջին տարում Amazon-ի ակցիաների գներն աճել են մոտ երկու անգամ: Մինչ այժմ 1 տրիլիոն դոլարի շեմը հաջողվել էր հաղթահարել Apple-ին և PetroChina նավթային ընկերությանը:
Կարդալ ավելին
Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնի էկրանը զբաղեցնում է առջևի մասի ամբողջ մակերեսը

Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնի էկրանը զբաղեցնում է առջևի մասի ամբողջ մակերեսը


Xiaomi ընկերության ղեկավարներից Դոնովան Սոնգն իր Թվիթերի էջում տեղադրել է Mi MIX 3 սմարթֆոնի լուսանկարը, որը պաշտոնապես ներկայացվելու է ս.թ. հոկտեմբերին: Այս լուսանկարից երևում է, որ սմարթֆոնի էկրանը զբաղեցնում է առջևի մասի ամբողջ մակերեսը, իսկ տեսախցիկներն ու սենսորները տեղադրված են բացվող կոնստրուկցիայի մեջ: Հավանաբար սմարթֆոնը բաղկացած է երկու շարժական կտորներից, որոնք տեղաշարժվում են ձեռքի շարժումով կամ ավտոմատ կերպով:


Դոնովանը Թվիթերում տեղադրել է ևս մեկ լուսանկար, որտեղ ցուցադրվում է Mi MIX 3 սմարթֆոնում 5G կապի առկայությունը:
Կարդալ ավելին
Հոկբեմբերին կթողարկվի Windows 10-ի հերթական լայնամասշտաբ թարմացումը

Հոկբեմբերին կթողարկվի Windows 10-ի հերթական լայնամասշտաբ թարմացումը


IFA 2018 միջոցառման ժամանակ Microsoft ընկերությունը
հայտնեց Windows 10-ի հերթական լայնամասշտաբ թարմացման ամսաթիվը: Այսպիսով, Windows 10-ի հաջորդ թարմացումը կկոչվի Windows 10 October 2018 Update և կթողարկվի ս.թ. հոկտեմբերի սկզբին:



Այս թարմացումը ներառելու է թարմացված Microsoft Edge, Skype, Notepad ծրագրեր, պատճենահանման բուֆերի սինխրոնիզացիա սարքերի միջև, սև գույնի File Explorer, SwiftKey ստեղնածարի ինտեգրում, նոր Your Phone հավելված, սքրինշոթերի հետ աշխատելու թարմացված գործիք, նոր էմոջիներ և մի շարք այլ օգտակար ֆունկցիաներ:



Windows 10-ի այս թարմացման մեջ տեղ գտած բոլոր փոփոխություններին կփորձեմ մանրամասն անդրադառնալ այն ժամանակ, երբ այն պաշտոնապես հասանելի լինի:
Կարդալ ավելին
Նոր iPhone-ները կներկայացվեն սեպտեմբերի 12-ին

Նոր iPhone-ները կներկայացվեն սեպտեմբերի 12-ին


Սեպտեմբերի 12-ին Apple-ը կներկայացնի նոր iPhone-ները: Հրավիրատոմսի վրա պատկերված է Apple-ի նոր մասնաշենքի տեսքով օղակ, որի տակ գրված է «Gather round»: Այդ իրադարձությունը հեռարձակվելու է ուղիղ եթերով:
Կարդալ ավելին