uTorrent Web պաշտոնական հավելվածով կարող եք միանգամից դիտարկչում դիտել «տոռենտ» ֆիլմերը

Ամսաթիվ

BitTorrent ընկերությունը թողարկել է uTorrent Web ծառայությունը, որը թույլ է տալիս միանգամից վեբ դիտարկչում դիտել torrent ֆիլմերը: Նշեմ, որ այս ծառայությունը մի քանի տարի շարունակ փորձնական փուլում էր և վերջերս այն բերվել է վերջնական տեսքի: uTorrent Web ծառայությունը հասանելի է բոլոր հայտնի դիտարկիչների համար՝ Chrome, Firefox, Internet Explorer, Microsoft Edge և Opera: uTorrent Web-ը փաստացի հանդիսանում է uTorrent ծրագրի վեբ տարբերակը, որը նախատեսված է ոչ միայն ֆիլմեր ներբեռնելու և դիտելու համար, այլ ցանկացած torrent ֆայլեր:


uTorrent Web-ից օգտվելու համար պետք է նախևառաջ համակարգչի մեջ ներբեռնել և տեղադրել անհրաժեշտ ծրագրային ապահովումը: Այնուհետև ցանկացած torrent կայքից ներբեռնեք .torrent ֆայլեր և դրանց վրա սեղմելով կբացվի ինտերնետ դիտարկիչում ներդրված torrent հավելվածը: Բացված էջում կարող եք միանգամից դիտել կամ լսել մուլտիմեդիա ֆայլերը, կամ կառավարել ներբեռնվող մնացած ֆայլերը: uTorrent Web-ի կարգավորումներում կարող եք նաև կարգավորել ինտերնետի տրաֆիկն ու ներբեռնվող ֆայլերի թղթապանակը:


Վերջում ավելացնեմ, որ uTorrent Web-ի ծրագրային ֆայլերը տեղադրելու ընթացքում առաջարկվում է տեղադրել այլ ծրագրեր, որոնց կարիքը միգուցե չունեք: Ուշադիր եղեք և տեղադրելու ընթացքում անջատեք այդ ծրագրերի տեղադրումը:



uTorrent Web-ի ծրագրային ֆայլերը կարող եք ներբեռնել uTorrent-ի պաշտոնական կայքից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն