Samsung-ը ներկայացրեց 3 հիմնական տեսախցիկ ունեցող A7 (2018) սմարթֆոնը

Ամսաթիվ

Samsung ընկերությունը ներկայացրեց Galaxy A7 (2018) նոր սմարթֆոնը: Այս սարքը հանդիսանում է Samsung-ի կողմից թողարկված առաջին սմարթֆոնը, որն ունի երեք հիմնական տեսախցիկ: Նոր սմարթֆոնի հետևի հատվածում տեղադրված են f/1.7 24 ՄՊ, f/2.4 8ՄՊ և f/2.2 5ՄՊ տեսխացիկներ, որոնք դասավորված են ուղղահայաց ուղղությամբ: Սմարթֆոնի առջևում տեղադրված է f/2.0 24 ՄՊ տեսախցիկը: Տեսախցիկներում առկա են Live Focus, Selfie Focus, Pro Lightning Mode, AR Emoji, Scene Optimizer տեխնոլոգիաները:


Galaxy A7 սմարթֆոնն ունի 6 դյույմանոց AMOLED էկրան (2220×1080), 8 միջուկանի 2.2ԳՀց պրոցեսոր, 4/6 ԳԲ օպերատիվ և 64/128ԳԲ ներքին հիշողություն: Հնարավորություն կա մեծացնել հիշողության ծավալը microSD քարտի հաշվին: Սմարթֆոնի մարտկոցը 3300 մԱ/ժ է:


Samsung-ը նոր լուծում է գտել նաև մատնահետքի սկաներ համար ու այն տեղադրել է անսովոր վայրում՝ սմարթֆոնի կողքը գտնվող անջատել/միացնելու կոճակի մեջ:


Galaxy A7 սմարթֆոնը հասանելի կլինի 4 գույներով՝ կապույտ, սև, ոսկեգույն և վարդագույն: Սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի մի քանի շաբաթից: Գնի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն