Apple-ը վաճառքից հանել է iPhone X, 6s, 6s Plus և SE մոդելները

Ամսաթիվ

Apple ընկերությունն իր պաշտոնական կայքում վաճառքից հանել է iPhone X, 6s, 6s Plus և SE մոդելները: Հետաքրքիր է, որ անցած տարի ներկայացված iPhone X մոդելը վաճառքում մնաց ընդամենը մեկ տարի: Apple-ը հավանաբար գնացել է այս քայլին, որպեսզի խթանի iPhone Xs և iPhone Xs Max սմարթֆոնների վաճառքը: Նշեմ, որ iPhone 6s, 6s plus և SE սմարթֆոնները հանդիսանում էին վաճառքում առկա միակ մոդելները, որոնք ունեին ականջակալների 3.5մմ բնիկ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն