Թողարկվել է թարմացված ինտերֆեյսով և նոր օգտակար ֆունկցիաներով Chrome 69-ը

Ամսաթիվ

Google ընկերությունը թողարկել է Chrome դիտարկչի նոր տարբերակը, որտեղ առկա են մեծ թվով փոփոխություններ: Նախևառաջ փոխվել է ծրագրի արտաքին ինտերֆեյսը (թարմացված գունային երանգներ, կոր շրջանակներ, թարմացված նշաններ և այլն): 


Նոր Chrome-ում փոփոխվել է նաև օգտատիրոջ պրոֆիլի մենյուն, որտեղից կարելի է միանգամից տեսնել պահպանված գաղտնաբառերը, հասցեները, վճարման քարտերը և պրոֆիլների կարգավորման կոճակները: Chrome-ում փոփոխությունների է ենթարկվել նաև ինտերնետ կայքերի հասցեների դաշտը: Այժմ հասցեների մեջ չի ցուցադրվում առջևի https կամ http բառը: Հասցեների դաշտում բարելավվել է նաև միանգամից ցուցադրվող տվյալների գործառույթը (օրինակ եղանակը, հայտնի մարդու ծննդյան թիվը, ֆուտբոլային խաղի հաշիվը և այլն):


Chrome 69-ում բարելավվել է նաև ֆորմաների ավտոմատ լրացման գործառույթը: Chrome 69-ում ավելացել է գաղտնաբառեր գեներացնող և Google-ի պրոֆիլի վրա այդ գաղտնաբառերը պահպանող ֆունկցիան, որը նախկին տարբերակներում հնարավոր էր միացնել միայն հատուկ ծրագրային պարամետրեր փոխելով: Այժմ որևէ կայքում գրանցվելուց կարող եք Chrome-ի վրա թողնել չկրկնվող ու կայուն գաղտնաբառեր մտածելու ծանր բեռը:



Google Chrome 69-ում ավելացել են նաև մի շարք նորույթներ, որոնք վերաբերում է վեբ ծրագրավորողներին:


Վերջում նշեմ, որ երեկ Google Chrome-ը դարձավ 10 տարեկան և այս իրադարձության առթիվ Chrome-ի դինոզավրի խաղում հայտնվել է տոնական գլխարկ և տորթ: Հիշեցնեմ, որ խաղը ցուցադվում  է ինտերնետ կապի բացակայության դեպքում:


Google Chrome-ի թարմացված տարբերակը հասանելի է ինչպես համակարգիչների, այնպես էլ բջջային սարքերի վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն