Xiaomi-ն վաճառքի է հանել Xr, Xs և Xs Max հավաքածուներ

Ամսաթիվ

Չինական ընկերությունները շարունակում են անդադառնալ վերջերս Apple-ի կողմից ներկայացված iPhone Xr, Xs և Xs Max սմարթֆոններին: Xiaomi ընկերությունն իր կայքում տեղադրել է Xr, Xs և Xs Max հավաքածուներ, որոնք համանուն iPhone-ների գներով ներառում են միանգամից մի քանի Xiaomi սարքեր: Xr հավաքածուն ներառում է Mi 8 SE (6/128) սմարթֆոն, Mi Band 3 թևնոց, 12.5 դյույմանոց Mi Notebook Air (4/256) նոթբուք և Mi Bluetooth Headset Mini ականջակալ:


Xs հավաքածուն ներառում է Mi Mix 2S (8/256), 13.3 դյույմանոց Mi Notebook Air, Mi Band 3 թևնոց և Mi Bluetooth Headset Mini ականջակալ:



Xs Max հավաքածուն ներառում է Mi 8 (6/128), 15 դյույմանոց Mi Notebook Pro 2018, Mi Bluetooth Collar Headset ականջակալ և Mi Band 3 թևնոց:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն