Xiaomi-ն ներկայացրեց բազմերանգ Mi 8 Lite և Mi 8 Pro սմարթֆոնները

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունն այսօր ներկայացրեց Mi 8 ընտանիքի երկու նոր սմարթֆոններ՝ Mi 8 Lite (Youth) և Mi 8 Pro (Fingerprint Edition): Mi 8 Lite սմարթֆոնը հանդիսանում է Mi 8 սմարթֆոնի թեթևացված տարբերակը: Mi 8 Lite-ն ունի 6.26 դյույմանոց 2560х1080 էկրան, Snapdragon 660 պրոցեսոր, 3350 մԱ/ժ մարտկոց: 


Սմարթֆոնի ետնամասում հորիզոնական դիրքով տեղադրված են 12ՄՊ և 5ՄՊ տեսախցիկները, իսկ մի փոքր ներքև գտնվում է մատնահետքի սկաները: Սմարթֆոնի էկրանի վերևի հատվածն ունի կտրվածք, որի մեջ տեղադրված է 24ՄՊ տեսախցիկն ու դեմքի ճանաչման ինֆրակարմիր սենսորները:


Mi 8 Lite սմարթֆոնները ներկայացնելու ժամանակ Xiaomi-ն համեմատականներ տարավ դրանց և վերջերս ներկայացված Apple iPhone Xr սմարթֆոնների չափսերի միջև:



Mi 8 Lite սմարթֆոնները հասանելի են 4/64 ԳԲ, 6/64ԳԲ և 6/128 ԳԲ տարբերակներով: Mi 8 Lite և Pro սմարթֆոնները հանդիսանում են Xiaomi-ի առաջին սմարթֆոնները, որոնք Huawei-ի որոշ մոդելների նման ունեն գրադիենտ երանգներ: 


Տվյալ պահին հասանելի են կապույտ, վարդագույն/նարնջագույն և սև երանգները: Mi 8 Lite սմարթֆոնը մոդելից կախված վաճառվելու է 204, $248 և $292 դոլարով:


Xiaomi-ի կողմից ներկայացված երկրորդ մոդելը՝ Mi 8 Pro սմարթֆոնը Mi 8-ից տարբերվում է միայն նրանով, որ մատնահետքի սկաները տեղադրված է ամբողջ էկրանի մեջ: Հիշեցնեմ, որ Mi 8-ի մատնահետքի սկաները տեղադրված է հետնամասում, իսկ Mi 8 Explorer Edition-ի սկաները՝ էկրանի մեջ: 


Փաստացի Mi 8 Pro-ն հանդիսանում է Explorer Edition-ի գլոբալ տարբերակը: Սակայն Xiaomi-ն Mi 8 Pro-ի մեջ չի տեղադրել Explorer Edition-ի 3D դեմքի ճանաչման սկաները:


Mi 8 Pro-ն ունի 6,21 դյույմանոց AMOLED էկրան (2248х1080), Snapdragon 845 պրոցեսոր, կրկնակի GPS մոդուլ, 3400 մԱ/ժ մարտկոց: Սմարթֆոնի ետնամասում ուղղահայաց դիրքով տեղադրված են 12ՄՊ երկու տեսախցիկներ, իսկ առջևի մասում՝ 20 ՄՊ:


Xiaomi Mi 8 Pro սմարթֆոնները հասանելի են 6/128 ԳԲ և 8/128ԳԲ տարբերակներով և սև, գրադիենտ ոսկեգույն երանգներով: Xiaomi Mi 8 Pro մոդելը ունենալու է նաև կիսաթափանցիկ ետնամասով տարբերակ (Explorer Edition-ի նման): Մոդելից կախված Mi 8 Pro սմարթֆոնները վաճառվելու են 465 կամ 525 դոլարով:


Վերջում նշեմ նաև, որ Xiaomi Mi 8 ընտանիքն այժմ ներառում է հետևյալ սմարթֆոնները՝ Mi 8 Lite, Mi 8 Se, Mi 8, Mi 8 Pro, Mi 8 Explorer Edition: Նախկինում ներկայացված Mi 8 սմարթֆոնների մասին կարող եք կարդալ իմ նախորդ գրառումներից մեկում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն