ONEX-ը գործարկել է պատվերների արագ ստացման նորարար, արհեստական բանականությամբ օժտված համակարգ

Ամսաթիվ

Օնլայն գնումների արագ առաքման ONEX ծառայությունը ավտոմատիզացրել է պատվերների ստացման գործընթացը արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի կիրառմամբ։ Համակարգը, որը մշակել է ONEX-ի ծրագրավորման թիմը, կոչվում է ONEX SMART WALL, BarCode-ի միջոցով իդենտիֆիկացնում է օգտատիրոջը և հանձնում բեռը։ 


ONEX SMART WALL-ը տարբերվում է աշխարհում գործող նմանատիպ այլ լուծումներից իր նորարարություններով և ֆունկցիոնալությամբ։ Տվյալների վերլուծության միջոցով «խելացի պատը» կարողանում է խոսել օգտատիրոջ հետ, տալով անհատական խորհուրդներ, ծանոթացնելով ONEX-ի նոր ծառայություններին և այլն։ Այս ամենն անկասկած պատվերների ստացման գործընթացը կհամալրի հաճելի զգացողություններով։



ONEX SMART WALL–ի մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն օգտատերերի տվյալների բազայի անալիզի և մեքենայական ուսուցման շնորհիվ մշտապես կատարելագործվում է՝ դառնալով առավել խելացի։ 



«ONEX-ը տարիներ շարունակ երջանկություն և ուրախություն է առաքել Ձեզ, և մենք աշխատել ենք այդ գործընթացը դարձնել առավել արագ, հարմար և հաճելի:» -իր խոսքում նշեց ONEX-ի համահիմնադիր - տնօրեն Սամվել Մաիտիրոսյանը, ավելացնելով, որ այժմ պատվերների ստացման գործընթացը դարձել է առավել հարմար և համեմված դրական էմոցիաներով։


Իր խոսքում պարոն Մարտիրոսյանը նշեց նաև, որ «խելացի պատ»-ի ստեղծման գաղափարն առաջացել ONEX-ի թիմի և օգտատերերի համատեղ քննարկումներից մեկի ժամանակ։



Օնլայն գնումների արագ առաքման հայկական ONEX ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2015թ. օգոստոսից։ Ներկայումս այն ունի տասնյակ հազարավոր օգտատերեր Հայաստանում և արտասահմանյան պահեստներ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Չինաստանում և Մեծ Բրիտանիայիում, որտեղ օգտատերերը ուղարկում են իրենց առցանց գնումներն ամբողջ աշխարհից, և ONEX-ը իրականացնում է արագ առաքումն դեպի ՀՀ և Արցախ։ 



Իր գործունեության 3 տարիների ընթացքում ընկերությունն իրականացրել է առավել քան 200,000 պատվերների առաքում։ Շուտով հայկական ONEX ընկերությունը մուտք կգործի միջազգային շուկա ONEXGLOBAL.com հարթակի միջոցով՝ կիրառելով հաջողված հայաստանյան փորձը միջազգային շուկաներում։ ONEX-ում գրանցվելու համար սեղմեք այստեղ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն