Sony-ն թողարկել է PlayStation Classic կոնսոլ, որը ներառում է 2 ջոյստիկ և 20 խաղ

Ամսաթիվ

Sony ընկերությունը որոշել է հետ չմնալ Nintendo-ից և թողարկել է ռետրո ոճի PlayStation Classic խաղային կոնսոլ: Այս կոնսոլն արտաքնապես նման է 25 տարի առաջ թողարկված PlayStation կոնսոլին, սակայն մոտ 45%-ով ավելի փոքր չափսեր ունի:

Այս կոնսոլը փաթեթում ներառված են նաև երկու ջոյստիկներ, USB և HDMI լարեր:  


PlayStation Classic-ի մեջ ներդրված են 20 խաղեր (Final Fantasy VII, Jumping Flash, Ridge Racer Type 4, Tekken 3, Wild Arms և այլն): 


PlayStation Classic կոնսոլի վաճառքը կմեկնարկի 2018 թվականի դեկտեմբերի 3-ին և կարժենա մոտ 100 դոլար: Հիշեցնեմ, որ առաջին Playstation կոնսոլը ևս թողարկվել էր դեկտեմբերի 3-ին (1994 թվականին):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն