Huawei ընկերությունն անդրադարձել է նոր iPhone-ներին՝ «Շնորհակալություն, որ նոր բան ցույց չտվեցիք»

Ամսաթիվ

Huawei ընկերությունն իր Twitter-ի էջում տեղադրել է մի քանի գրառումներ, որոնցում անդրադարձել է երեկ ներկայացված նոր iPhone-ներին: Առաջին գրառման մեջ նշված է՝ «Շնորհակալություն, որ մեզ թույլ տվեցիք դառնալ այս տարվա իրական հերոսը: Կհանդիպենք Լոնդոնում 16.10.18-ին:»


Huawei ընկերությունն այսքանով չի բավարարվել և երկրորդ գրառման մեջ գրել է՝ «Շնորհակալություն, որ մեզ աջակցում եք որպես նորարարներ: Կհանդիպենք Լոնդոնում 16.10.18-ին»:

Իսկ երրորդ գրառման մեջ Huawei ընկերությունը գրել է՝ «Շնորհակալություն, որ նոր բան ցույց չտվեցիք»:



Հիշեցնեմ, որ ս.թ. հոկտեմբերի 16-ին Huawei ընկերությունը ցուցադրելու է Mate20 սմարթֆոնները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն