Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ներկայացվեց ծալվող էկրանով առաջին սմարթֆոնը

Ներկայացվեց ծալվող էկրանով առաջին սմարթֆոնը


Չինական Rouyu Technology ընկերությունը ներկայացրեց ծալվող էկրանով առաջին սմարթֆոնը՝ FlexPai-ը: Այս սմարթֆոնը հանդիսանում է նաև առաջին սարքը, որի մեջ տեղադրված է 7 նանոմետրանոց Qualcomm Snapdragon 8150 պրոցեսորը:


FlexPai-ն ունի 7.8 դյույմանոց ճկվող էկրան, որը մեջտեղից ծալվում է և արդյունքում ստացվում է երկու 4 դյույմանոց էկրան: Սմարթֆոնի վրա տեղադրված է 16ՄՊ և 20 ՄՊ կրկնակի տեսախցիկ, 6/8ԳԲ օպերատիվ և 128/256/512ԳԲ ներքին հիշողություն:


Սմարթֆոնի բազային տարբերակի գինը 1290$ է, իսկ թոփ տարբերակինը՝ 1864$: Սմարթֆոնն արդեն վաճառվում է Չինաստանում:

Կարդալ ավելին
Alexa ձայնային օգնականը սովորել է շշուկով խոսել (Տեսանյութ)

Alexa ձայնային օգնականը սովորել է շշուկով խոսել (Տեսանյութ)


Amazon ընկերությանը պատկանող Alexa ձայնային օգնականն արդեն կարողանում է շշուկով պատասխանել օգտատիրոջը: Պետք է ընդամենը ծրագրի կարգավորումներում միացնել համապատասխան պարամետրը: 



Տվյալ պահին Alexa-ն շշուկով է խոսում միայն անգլերեն, սակայն հետագայում այս գործառույթը հասանելի կլինի մնացած լեզուների համար:

Կարդալ ավելին
Google-ի նոր «.new» դոմեյներով հնարավոր է արագ ստեղծել օնլայն փաստաթղթեր

Google-ի նոր «.new» դոմեյներով հնարավոր է արագ ստեղծել օնլայն փաստաթղթեր


Google ընկերությունը ներկայացրեց «.new» նոր դոմեյնը, որը նախատեսված է արագ բացել Google Docs և Google Site կայքերը և միանգամից ստեղծել փաստաթղթեր կամ կայքեր: 

Տվյալ պահին առկա են 15 «.new» դոմեյներ՝
Կարդալ ավելին
Արհեստական բանականության կողմից գեներացված պատկերն աճուրդում վաճառվել է 432.500$-ով

Արհեստական բանականության կողմից գեներացված պատկերն աճուրդում վաճառվել է 432.500$-ով


Վերջերս հայտնի աճուրդներից մեկում վաճառվել է մի լուսանկար, որը գեներացվել է արհեստական բանականության շնորհիվ: Հետաքրքիրն այն է, որ այս լուսանկարը աճուրդում գնահատվում էր 7000-10000 դոլար, սակայն այն վաճառվել է 432.500 դոլարով: Գնորդը ցանկացել է անոնիմ մնալ, սակայն քննարկման առիթը ոչ թե գնորդն է, այլ հեղինակն ու վաճառողը:

Բանն այն է, որ լուսանկարը վաճառած ֆրանսիացի մի քանի ուսանողներ օգտվել են այսպես կոչված GAN տեխնոլոգիայից, որը մեքենայական ուսուցման շնորհիվ գեներացնում է պատկերներ: Երիտասարդները GitHub-ից վերցրել են բաց ծրագրային կոդ և դա փոփոխելով ստացել են այս պատկերը: 



Նրանք նշել են, որ շնորհակալ են GAN տեխնոլոգիան ստեղծողից և GitHub-ում տեղադրված կոդի հեղինակ Ռոբբի Բարրաթից:



GitHub-ում այս ծրագրային կոդը տեղադրողը Twitter-ում գրառում է կատարել, որտեղ տեղադրել է վաճառված լուսանկարն ու իր ծրագրի արդյունքները:


Նա նշել է, որ երիտասարդները պարզապես օգտագործել են իր ծրագրային կոդը և վաճառել ստացված պատկերը:
Կարդալ ավելին
Ներկայացվեց Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնը, որն ունի 5G կապ, 10ԳԲ ՕՀ և շարժական տեսախցիկներ

Ներկայացվեց Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնը, որն ունի 5G կապ, 10ԳԲ ՕՀ և շարժական տեսախցիկներ



Xiaomi ընկերությունը ներկայացրեց Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնը, որտեղ ներդրված են մի քանի նորարարություններ: Xiaomi Mi Mix 3-ն ունի անշրջանակ 6,39 դյույմանոց Super AMOLED էկրան` 2340х1080 թողունակությամբ և 19.5:9 կողմերի հարաբերակցությամբ: Այս սմարթֆոնի մեջ տեղադրված հատուկ կոնստրուկցիայի շնորհիվ էկրանը զբաղեցնում է առջևի մասի 93,4%-ը: 



Սմարթֆոնի մեջ տեղադրված է Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր, 6/8/10 ԳԲ օպերատիվ և 128/256ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնը չունի microSD քարտի և 3.5մմ ականջակալի բնիկի հնարավորություն:



Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնի վրա բնականաբար մեծ ուշադրության են արժանացել տեսախցիկները: Առջևի 24 ՄՊ և 2 ՄՊ տեսախցիկները շարժական են և տեղադրված են հատուկ կոնստրուկցիայի մեջ:



Սմարթֆոնի հետևում տեղադրված են 12ՄՊ երկլու տեսախցիկներ: Բոլոր տեսախցիկներում տեղադրված են կատարելագործված սենսորներ՝ իդեալական լուսանկարներ ստանալու համար: Առկա է նաև Night Mode ռեժիմ, որը նախատեսված է գիշերային լուսանկարների համար: 



DxOMark-ի մասնագետներն արդեն հասցրել են փորձարկել այս նոր սմարթֆոնով նկարած լուսանկարներն ու վիդեոները: Այսպիսով, Xiaomi Mi Mix 3-ը DxOMark-ում հավաքել է 103 միավոր, ինչը հավասար է Samsung Galaxy Note9 7 HTC U12+ սմարթֆոնների միավորներին: Այս սմարթֆոններից ավելի շատ միավորներ են հավաքել iPhone Xs Max-ը (105) և uawei P20 Pro-ն (109):

Xiaomi Mi Mix 3 սմարթֆոններն ունեն Bluetooth 5.0, NFC, Wi-Fi 802.11ac (4×4 MIMO), USB-C, մատնահետքի սկաներ և կրկնակի GPS մոդուլներներ: Եվրոպական շուկայի համար հասանելի կլինեն 5G կապի հնարավորությամբ մոդելներ, որոնք կթողարկվեն 2019-ի առաջին եռամսյակում:



Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնի մարտկոցը 3200 մԱ/ժ է, որն հնարավոր է լիցքավորել ինչպե անլար, այնպես էլ լարով տարբերակներով:



Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնի վրա հայտնվել է նաև նոր ֆիզիկական կոճակ, որը նախատեսված է XiaoAI նոր ֆիրմային ձայնային օգնականը միացնելու համար: Առայժմ այս օգնականը գիտի միայն չինարեն: Առայժմ պարզ չի, թե միջազգային տարբերակներում ինչ դեր կունենա այս կոճակը:


Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնները հասանելի կլինեն երեք երանգներով՝ Jade Green, Sapphire Blue և Onyx Black: Կթողարկվի նաև Forbidden City կոչվող հատուկ մոդել, որը կունենա 10ԳԲ օպերատիվ հիշողություն և հատուկ երանգներով կորպուս:



Չինաստանում այս նոր սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի ս.թ. նոյեմբերի 1-ին: 6/128 մոդելը կարժենա $475, 8/128-ը՝ $520, 8/256-ը՝ $575, իսկ Forbidden City տարբերակը՝ $720:
Կարդալ ավելին
Թողարկվել է Follow JC Go խաղը, որտեղ պետք է քարտեզի վրա գտնել Հիսուսին, Մովսեսին և Աստվածաշնչի այլ հերոսների

Թողարկվել է Follow JC Go խաղը, որտեղ պետք է քարտեզի վրա գտնել Հիսուսին, Մովսեսին և Աստվածաշնչի այլ հերոսների


Pokemon Go խաղը ժամանակի ընթացքում կորցրել է հետաքրքրությունը, սակայն նմանատիպ խաղեր շարունակում են թողարկվել: Այդ խաղերից մեկը կոչվում է Follow JC Go («Հետևեք Հիսուս Քրիստոսին»), որը թողարկվել է Fundación Ramón Pané կաթոլիկ կազմակերպության կողմից: Այս խաղում պետք է լրացված իրականության շնորհիվ քարտեզի վրա գտնել Աստվածաշնչի հերոսներին, որոնց հարցերին պատասխանելով հնարավոր է անցնել հաջորդ փուլ:



Follow JC Go խաղում կա նաև մուլտիփլեյեր, որտեղ օգտատերերը կարող են միասին կատարել հանձնարարությունները: Հնարավորություն կա նաև շփվել այլ օգտատերերի հետ և հանդիպել իրական կյանքում: Եկեղեցիների կողքով անցնելուց խաղն առաջարկում է դադար տալ և աղոթել:



Follow JC Go խաղը հասանելի է Android և iOS համակարգերի համար: Ցավոք, այս խաղն առայժմ հասանելի է միայն իտալերենով և իսպաներենով, սակայն հետագա թարմացումներում հասանելի կլինեն նաև այլ լեզուներ: Նշվում է նաև, որ Հռոմի Պապը առաջիններից է եղել, ով փորձել ու հավանություն է տվել այս խաղին:

Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Վարուժան Մադոյանը
Կարդալ ավելին
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ - Այցելություն «Տիտանիկ» նավ

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ - Այցելություն «Տիտանիկ» նավ

Կարդալ ավելին
Google Pixel 3 XL-ի էկրանի վրա հայտնվել է երկու կտրվածք :)

Google Pixel 3 XL-ի էկրանի վրա հայտնվել է երկու կտրվածք :)


Օգտատերերից մեկը համացանցում տեղադրել է Google Pixel 3 XL սմարթֆոնի լուսանկարներ, որտեղ էկրանի վրա երևում է միանգամից երկու կտրվածք :) Այս կտրվածքը ժամանակի ընթացքում պարբերաբար հայտնվում է ու անհետանում: Սա հավանաբար ծրագրային խնդիր է, և Google-ը շուտով կթողարկի կարգավորող թարմացումը: 



Հետաքրքիր է, որ ScreenShot անելուց երկրորդ կտրվածքը չի երևում, այդ պատճառով օգտատերն այն լուսանկարել է այլ հեռախոսով:
Կարդալ ավելին
Ինչպես Google Chrome-ում միացնել տեսանյութերն առանձին պատուհանում դիտելու գործառույթը

Ինչպես Google Chrome-ում միացնել տեսանյութերն առանձին պատուհանում դիտելու գործառույթը


Google Chrome-ի 70-րդ տարբերակը թույլ է տալիս ինտերնետ էջից առանձնացնել տեսանյութը և այն շարունակել դիտել առանձին փոքր պատուհանում: Այս գործառույթը կոչվում է Picture in Picture (PiP) և նախկինում հասանելի էր միայն Chrome Developer և Canary տարբերակներում:


PiP-ը միացնելու համար պետք է ընդամենը երկու անգամ աջ քլիք անել տեսանյութի վրա և ընտրել համախատասխան ենթամենյուն: Նշեմ, որ PiP-ը թույլ է տալիս ոչ միայն Chrome-ի կայքի վրա դիտել տեսանյութերը, այլև օպերացիոն համակարգի ցանկացած միջավայրում:
Կարդալ ավելին