Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Պաշտոնապես ներկայացվեցին Xiaomi 12, Xiaomi 12 Pro և Xiaomi 12X սմարթֆոնները

Պաշտոնապես ներկայացվեցին Xiaomi 12, Xiaomi 12 Pro և Xiaomi 12X սմարթֆոնները

Xiaomi ընկերությունը ներկայացրեց Xiaomi 12, Xiaomi 12 Pro և Xiaomi 12X սմարթֆոնները, որոնք փոխարինելու են Mi 11 մոդելներին:  Xiaomi 12 սմարթֆոնն ունի 6,28 դյույանոց Full HD+ էկրան (2400х1080, 120Հց, HDR10+, Dolby Vision): 

Մատնահետքի սկաները գտնվում է Corning Gorilla Glass Victus ապակիով պաշտպանված  պատված էկրանի մեջ: DisplayMate ընկերությունը այս էկրանին տվել է A+ գնահատական: Նշվում է, որ այս էկրանները DisplayMate-ում 15 ռեկորդ են գրանցել:

Այս սմարթֆոնի մեջ տեղադրված է նոր սերնդի Qualcomm Snapdragon 8 Gen 1 պրոցեսոր: Սմարթֆոնի LPDDR5 օպերատիվ հիշողությունը 8/12 ԳԲ է, իսկ UFS 3.1 ներքին հիշողությունը՝ 128 և 256 ԳԲ:

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը երեք մոդուլից է բաղկացած՝ 50 ՄՊ Sony IMX 766 (օպտիկական ստաբիլիզացիայով), 13 ՄՊ լայնանկյուն և 5 ՄՊ տելե-մակրո մոդուլ: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 32 ՄՊ է: Տեսախցիկն ունի CyberFocus կոչվող գործառույթ, որն ավտոֆոկուս է անում շարժվող մարդկանց կամ կենդանիների վրա: Սմարթֆոնի վրա տեղադրված է Harman Kardon դինամիկներ՝ Dolby Atmos հնարավորությամբ: Բնականաբար առկա են Wi-Fi 6, Bluetooth 5.2 և NFC տեխնոլոգիաներ:

4500 մԱժ մարտկոցը լարով լիցքավորվում է 67 Վտ հզորությամբ, իսկ անլար՝ 50 Վտ: Մարտկոցը նաև թույլ է տալիս լիցքավորել կամ լիցքավորվել այլ սմարթֆոններից 10 Վտ հզորությամբ:

Xiaomi 12 սմարթֆոնի բազային 8/128 ԳԲ մոդելի գինը 580 դոլար է, 8/256 ԳԲ մոդելն արժի 628 դոլար, իսկ 12/256 ԳԲ մոդելը՝ 690 դոլար:

Xiaomi 12 Pro սմարթֆոնն ունի 6,73 դյույանոց AMOLED LTPO (Samsung E5) էկրան (QHD+, 3200×1440): Xiaomi 12 Pro սմարթֆոնը 12-ից տարբերվում է հիմնականում տեսախցիկով: Այս մոդելում նույնպես հիմնական տեսախցիկները երեքն են, սակայն յուրաքանչյուրը 5 ՄՊ է: 

Սմարթֆոնի 4600 մԱժ մարտկոցը բաժանված է երկու բլոկի: Մարտկոցը լիցքավորվում է 120 Վտ հզորությամբ: Սմարթֆոնի լիցքավորման պրոցեսի համար պատասխանատու է նոր  Surge P1 չիպը:  Xiaomi 12 Pro-ն ունի 4 դինամիկ:

 

Xiaomi 12 Pro սմարթֆոնի 8/128 ԳԲ տարբերակն արժի 738 դոլար, 8/256 ԳԲ տարբերակը՝ 785 դոլար, իսկ 12/256 ԳԲ տարբերակը՝ 848 դոլար:

Xiaomi-ն թողարկել է նաև Xiaomi 12-ի ավելի թույլ պարամետրերով Xiaomi 12X սմարթֆոնը, որտեղ էկրանը չունի Dolby Vision, իսկ Qualcomm Snapdragon 8 Gen 1 պրոցեսորի փոխարեն օգտագործվում է Snapdragon 870: Այս մոդելը չի լիցքավորվում անլար տարբերակով:  Xiaomi 12X սմարթֆոնի 8/128 ԳԲ տարբերակն արժի 502 դոլար, իսկ 12/256 ԳԲ տարբերակը՝ 596 դոլար: Ներկայացված  բոլոր սմարթֆոններն աշխատում են նոր՝ MIUI 13 միջերեսով:

Կարդալ ավելին
Xiaomi-ն թողարկել է հեռուստացույցը սմարթ Android TV դարձնող TV Stick սարքի 4K տարբերակը

Xiaomi-ն թողարկել է հեռուստացույցը սմարթ Android TV դարձնող TV Stick սարքի 4K տարբերակը

Հավանաբար տեղյակ եք, որ գոյություն ունեն բազմաթիվ սարքեր, որոնք HDMI պորտով միանում են հեռուստացույցներին և դրանք դարձնում են սմարթ: Այսինքն կարող եք օգտվել այդ սարքում տեղադրված օպերացիոն համակարգերից (օր. Android TV) և այնտեղ տեղադրել բազմաթիվ օգտակար ծրագրեր: 

Հենց այս նպատակի համար Xiaomi ընկերությունը վաղուց թողարկել էր Mi TV Box և ավելի մատչելի TV Stick սարքերը: Վերջերս Xiaomi-ն թողարկել է Mi TV Stick 4K սարքը, որը վերջապես ցուցադրելու է 4K թողունակությամբ վիդեոներ (եթե իհարկե հեռուստացույցը 4K է): 

Այս սարքն աշխատում է Android TV 11 օպերացիոն համակարգով, որտեղ հնարավոր է Play Market-ից ներբեռնել և տեղադրել ցանկացած հավելված: Սարքում ներդրված են Dolby Vision, Dolby Atmos և DTS HD տեխնոլոգիաները: 

Սարքում ներդրված է նաև Chromecast տեխնոլոգիան, որը թույլ է տալիս սմարթֆոնի վիդեոները ցուցադրել հեռուստացույցի վրա:

TV Stick 4K սարքն աշխատում է ARM Cortex-A35 միջուկով: Սարքն ունի 2 ԳԲ օպերատիվ և 8 ԳԲ ներքին հիշողություն: Սարքն արժի 45-50 դոլար:

Կարդալ ավելին
Huawei ընկերությունը մտնում է էլեկտրական մեքենաների շուկա Aito M5 մոդելով

Huawei ընկերությունը մտնում է էլեկտրական մեքենաների շուկա Aito M5 մոդելով

Huawei ընկերությունը Seres ընկերության հետ համատեղ ներկայացրեց Aito M5 էլեկտրական հիբրիդ քրոսովերը: Huawei-ի գործադիր տնօրենի խոսքերով այս մոդելը Tesla Model Y-ից ավելի էժան է, սակայն ավելի հզոր է և մեկ լիցքավորումով ավելի երկար է գնում (1195կմ): 




Մեքենան 0-ից 100 կմ/ժ արագություն զարգացնում է 4.4 վայրկյանում: Մեքենան ունի 1,5 լիտրանոց տուրբո շարժիչ (125 ձիաուժ) և մեկական էլեկտրական շարժիչ յուրաքանչյուր առանցքի վրա (224 և 204 ձիաուժ): Մեքենայի վառելիքի միջին ծախսը 100 կմ-ի համար կազմում է 0,8 լիտր: 

Մեքենայի սրահում տեղադրված է 1200 Վտ-անով Huawei Sound աուդիոհամակարգ, իսկ մեքենայի երկշերտ ձայնամեկուսիչ ապակիները ավելի որակյալ են դարձնում այս համակարգը:


Մեքենայի սրահում տեղադրված է 15,6 դյույմանոց 2K HDR էկրան, որն աշխատում է Harmony OS օպերացիոն համակարգով: 

Huawei-ի սմարթ ժամացույցներն ու սմարթֆոնները կարելի է օգտագործել որպես բանալի: Aito M5 մեքենան կարող է լարով լիցքավորել բջջային սարքերը մինչև 66 ՎՏ հզորությամբ, իսկ անլար՝ 44 Վտ հզորությամբ:


Aito M5 էլեկտրական մեքենայի մեկնարկային գինը 250 000 յուան է (մոտ 39.000 դոլար), ինչը ավելի էժան է Չինաստանում Tesla Model Y-ի արժեքից (281 000 յուան): Մեքենայի մատակարարումը կմեկնարկի 2022թ. փետրվարից:

Կարդալ ավելին
Ստեղծվել է photographers.am կայքը, որտեղ կարող եք գտնել լավագույն լուսանկարիչներին

Ստեղծվել է photographers.am կայքը, որտեղ կարող եք գտնել լավագույն լուսանկարիչներին

Հայկական նոր photographers.am կայքը նախատեսված է լավագույն լուսանկարիչներին հեշտությամբ գտնելու համար՝ տեսնելով նրանց աշխատանքները և կոնտակտային տվյալները մեկ վայրում։

Եթե նախկինում Ձեր միջոցառումների կամ անհատական ֆոտոսեսիաների համար լուսանկարիչ էիք փնտրում ընկերների, ծանոթների կամ սոց․ ցանցերի միջոցով, ապա այս կայքը լիովին լուծում է այդ խնդիրը և խնայում է Ձեր ժամանակը։ Photographers.am կայքից օգտվելը բավականին հեշտ է և հասանելի բոլորին։ Կայքում կարող եք ընտրել հասանելի կատեգորիաներից մեկ (օր. հարսանեկան) և ֆիլտրել լուսանկարիչներին։

Սա հրաշալի հնարավորություն է նաև լուսանկարիչների համար, որտեղ նրանք կարող են գրանցվել և ստեղծել գեղեցիկ պորտֆոլիո, որպեսզի ունենան ավելի ներկայանալի տեսք իրենց ապագա հաճախորդների մոտ։

Կայքի հեղինակները խոստանում են, որ անընդմեջ զարգացնելու են և ստեղծելու են նոր գործիքներ, որոնք էլ ավելի կօգնեն լուսանկարիչներին իրենց պրոֆեսիոնալ կարիեռայում, իսկ մնացած օգտատերերին ժամանակ խնայելու և արագ ու հեշտ լուսանկարիչ ընտրելու գործում։

Կարդալ ավելին
VK Видео-ում տեսանյութերի վրա կիրառվելու է որակը բարձրացնող NeuroHD սփական տեխնոլոգիան

VK Видео-ում տեսանյութերի վրա կիրառվելու է որակը բարձրացնող NeuroHD սփական տեխնոլոգիան

VK Видео ծառայությունը ցուցադրեց NeuroHD սեփական տեխնոլոգիան, որը երկու անգամ մեծացնում է վիդեոյի չափը, ինչպես նաև վերականգնում է դետալներն ու մաքրում է պատկերի «աղմուկը»: Այս տեխնոլոգիան կիրառվելու է ВКонтакте և Одноклассники ցանցերում տեղադրված վիդեոների վրա: Նշեմ, որ այս տեխնոլոգիան աշխատում է իրական ժամանակում, այսինքն ցածր որակով տեսանյութ դիտելու ընթացքում այն ավտոմատ լավացվում է ու ցուցադրվում: 

NeuroHD տեխնոլոգիայով վիդեոներ արդեն հասանելի են ВКонтакте-ի մի շարք խմբերում և էջերում: Դրանց քանակը պարբերաբար թարմացվում է: Ադմինիստրատորները կարող են հայտ ուղարկել, որպեսզի իրենց տեղադրած վիդեոների վրա կիրառվի այս տեխնոլոգիան:

Կարդալ ավելին
Հաքերներին հաջողվել է «ջարդել» PlayStation 4-ի համակարգը

Հաքերներին հաջողվել է «ջարդել» PlayStation 4-ի համակարգը


SpectreDev, Chendochap և Znullptr հաքերային խմբերին հաջողվել է «ջարդել» PlayStation 4 խաղային կոնսոլի համակարգը և այնտեղ տեղադրել խաղեր: Հաքերները կարողացել են ջարդել PlayStation 4-ի ծրագրային ապահովման 9.0.0 տարբերակը, որը թողարկվել էր այս տարվա սեպտեմբերին: Զավեշտալին այն է, որ հաքերների կարծիքով իրենց ստեղծած կոդը կաշխատի նաև PlayStation 5 կոնսոլների վրա, սակայն նրանք այս պահին չունեն PlayStation 5,որպեսզի կարողանան փորձարկեն: Նշեմ նաև, որ այս նորությունից հետո Sony-ն թողարկել է PlayStation 4 համակարգի 9.0.3 թարմացումը, որտեղ հավանաբար ուղղել է բացթողումը: 

SpectreDev, Chendochap և Znullptr հաքերային խմբերի ստեղծած կոդն ու դրա մասին ինֆորմացիան կարող եք տեսնել այստեղ:
Կարդալ ավելին
Ubisoft-ն իր 35-ամյակի առթիվ նվիրում է Rayman Origins համակարգչային խաղը ( ̶$̶2̶0̶)

Ubisoft-ն իր 35-ամյակի առթիվ նվիրում է Rayman Origins համակարգչային խաղը ( ̶$̶2̶0̶)

Ubisoft ընկերությունն իր 35-ամյակի առթիվ նվիրում է Rayman Origins համակարգչային խաղը, որը կարելի է անվճար ավելացնել գրադարանում դեկտեմբերի 22-ը և հետագայում անվերջ խաղալ: Խաղը կարող եք վերցնել այս էջից:

Կարդալ ավելին
Adobe-ը կոնտենտ ստեղծողների համար թողարկել է Creative Cloud Express անվճար գործիքը (վեբ, մոբայլ, PC)

Adobe-ը կոնտենտ ստեղծողների համար թողարկել է Creative Cloud Express անվճար գործիքը (վեբ, մոբայլ, PC)

Adobe ընկերությունը թողարկել է Creative Cloud Express վեբ, բջջային և համակարգչային ծրագրերը, որոնք նախատեսված են գովազդային, բաներային և նմանատիպ այլ կոնտենտներ արագ պատրաստելու համար: Այս գործիքը փոխարինելու է գալիս նախկին Adobe Spark գործիքին: 

Գործիքն իր մեջ ներառում է բազմաթիվ շաբլոններ, տառատեսակներ և Adobe Stock-ի 1 միլիոն լիցենզավորված նկարներ: Գործիքն օգտագործում է նաև ֆիրմային Sensei արհեստական բանականությունը, որը ներդրված է նաև Photoshop և Premiere ծրագրերում: Ստեղծված կոնտենտը կարելի է պահպանել նաև GIF, վիդեո կամ PDF տարբերակներով:

Creative Cloud Express ծառայությունն անվճար է, սական առկա է նաև պրեմիում փաթեթ (9.99 դոլար), որը հասանելի է դարձնում տառատեսակների և լուսանկարների ամբողջական գրադարանը (20 000 տառատեսակ և 175 միլիոն լուսանկարներ):

Adobe Creative Cloud Express ծառայությունը հասանելի է հետևյալ տարբերակներով՝

Վեբ տարբերակ

Անդրոիդ հավելված

iOS հավելված

Windows-ի ծրագիր

Կարդալ ավելին
Microsoft Edge դիտարկչում փոխվել է ինտերնետի բացակայության ժամանակ ցուցադրվող խաղը

Microsoft Edge դիտարկչում փոխվել է ինտերնետի բացակայության ժամանակ ցուցադրվող խաղը

 

Microsoft ընկերությունը փոխել է Edge դիտարկչում ներդրված խաղը, որը ցուցադրվում է ինտերնետ կապի բացակայության ժամանակ (Google Chrome-ի դինոզավրի խաղի նման): Սերֆինգի խաղը փոխարինվել է դահուկային սպորտով: Խաղը կառավարվում է մկնիկով կամ ստեղնաշարով: Պահանջվում է որքան հնարավոր է շատ ժամանակում դահուկներով հաղթահարել խոչընդոտները և փախչել սառցե մարդուց: Ինտերնետի առկայության դեպքում խաղը կարող եք բացել այցելելով edge://surf  էջը:
Կարդալ ավելին
Էկրանի անիմացիաներ ստեղծելու և տեղադրելու Wallpaper Engine ծրագիրն արդեն հասանելի է նաև Անդրոիդում

Էկրանի անիմացիաներ ստեղծելու և տեղադրելու Wallpaper Engine ծրագիրն արդեն հասանելի է նաև Անդրոիդում

Համակարգիչների համար վաղուց հասանելի է Wallpaper Engine ծրագիրը, որը թույլ է տալիս էկրանի նկարի փոխարեն տեղադրել անիմացիաներ: Ընդ որում անիմացիաները կարող են լինել ինչպես վիդեոֆայլեր, այնպես էլ համակարգչային գրաֆիկաներ: 

Wallpaper Engine ծրագրում ներդրված է նաև Wallpaper Engine Editor գործիքը, որով օգտատերերը կարող են ստեղծել իրենց անիմացիաները և կիսվել դրանցով այլ օգտատերերի հետ: Wallpaper Engine-ի անիմացիաներ կարող եք գտնել օրինակ այստեղից:

Վերջերս Wallpaper Engine ծրագիրը հասանելի դարձավ նաև Անդրոիդ օպերացիոն համակարգերի համար: Հավելվածն անվճար է և հասանելի է Google Play-ում: Հավելվածում ներդրված են մի քանի անիմացիաներ, սակայն ձեռքով ավելացնելու հնարավորություն կա: 

Օրինակ կարող եք տեղադրել անիմացիան սմարթֆոնի մեջ և այն ներդնել ծրագրի մեջ կամ ծրագիրը կապել համակարգչի Wallpaper Engine-ին և սինխրոնիզացնել անիմացիաները:

Կարդալ ավելին