Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչ է իրենից ներկայացնում Hosts ֆայլը



Երևի նկատած կլինեք, որ համակարգչի մեջ կան բազմաթիվ ֆայլեր, որոնց նշանակության ու դերի մասին սովորական օգտագործողներին հայտնի չի: Այդ ֆայլերից մեկն է Hosts ֆայլը: Hosts ֆայլը օգտակար ու կարևոր ֆայլ է ու գտնվում է C:\Window\System32\drivers\etc (եթե իհարկե windows-ը տեղադրված է C սկավառակի վրա) թղթապանակում: Hosts-ը սովորական տեքստային ֆայլ է, որի յուրաքանչյուր տող պարունակում է 2 արժեք: Առաջին արժեքում նշվում է այն հասցեն, որի վրա պետք է վերահասցեավորվի Ձեր համակարգիչը երկրորդ արժեքի փոխարեն: Օրինակ եթե գրված է 10.10.10.10 www.odnoklasniki.ru, ապա ինտերնետ դիտարկիչում հավաքելով odnoklasniki.ru կբացվի 10.10.10.10 IP հասցեին համապատասպան ինտերնետային հասցեն: Օրինակ, եթե ուզում եք փակել Youtube կայքը, ապա պարզապես պետք է այդ ֆայլի մեջ ավելացնել` 127.0.0.1 www.youtube.com:


Այդ դեպքում Youtube.com այցելելիս ինտերնետ դիտարկիչը վերահասցեավորվում է 127.0.0.1 հասցեի վրա, որը հանդիսանում է Ձեր համակարգչի լոկալ հասցեն: Ֆայլը երբեմն օգտագործվում է հակերների կողմից ֆիշինգային գրոհների համար: Օրինակ եթե ուզում են, որ օգտագործողը odnoklasniki.ru հավաքելիս մտնի իրենց կողմից պատրաստած կայքը, ապա բավական է այդ ֆայլում ավելացնել (կեղծ հասցեի IP) www.odnoklasniki.ru տողը, որտեղ կեղծ հասցեում նշվում է իրենց կողմից պատրաստած կայքի IP հասցեն: Կայքերի IP հասցեները կարելի է իմանալ օրինակ www.hostip.info ծառայության միջոցով:




Խորհուրդ կտամ Ձեր համակարգիչներում ստուգել Hosts ֆայլը և համոզվեք, որ Ձեր համակարգիչը ոչ մի վնասակար հասցեի վրա վերահասցեավորում  չի կատարում: Ֆայլը սկզբնական վիճակում պետք է ունենա մոտավորապես այսպիտի տեսք`

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
3 Comments

3 մեկնաբ.:

  1. Win 7-ի վրա չի աշխատոււմ էս մեթոդը:
    Narek

    ReplyDelete
  2. isk yete grem echo facebook.com >> %systemroot%\/drivers/etc/hosts , u taracem, vortex -n im IP na

    ReplyDelete